Պատմություն

ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Սկսելով 3 տեսակի երշիկի արտադրությունից՝ ընկերությունը աստիճանաբար ավելացրել է թե' տեսականին, թե' արտադրության ծավալները:

2009 թվականին գործարանի սեփականատերեր դարձան Ադամյան եղբայրները, կատարվեցին  լուրջ ներդրումներ,  ձեռք բերվեցին եվրոպական ժամանակակից սարքավորումներ և ընդլայնվեցին արտադրական հզորությունները: Այսօր արդեն Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով:

2014թ.-ի սկզբին ստեղծվեց Գանձասար ապրանքանիշը, որի ներքո ընկերությունն արտադրում է մի շարք ապրանքներ գնային ավելի ցածր սեգմենտում: Չնայած կարճ ժամանակահատվածին` այս ապրանքանիշը նույնպես սիրվեց սպառողների կողմից:

2015թ.-ի մայիսից ընկերությունը սկսել է կիսաֆաբրիկատների արտադրությունը, որոնք արտադրվում ու սպառողին են ներկայացվում և' Աթենք, և' Գանձասար ապրանքանիշների ներքո:

Հիմնադրման օրվանից ընկերությունը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների ու մրցույթների, արժանացել  բազում մրցանակների ու գովասանագրերի: Դրանցից են՝

-2000թ.`  ՀՀ  Կառավարության մրցանակ որակի ասպարեզում,

-2000թ.՝ ՀՀ Կառավարության Դիպլոմ Արտադրանքի ու ծառայությունների որակի ապահովման բնագավառում 2000թ.-ին նշանակալի արդյունքների հասնելու և որակի ղեկավարման արդյունավետ մեթոդներ կիրառելու համար,

-2003թ.` Մոսկվայում World Food-ի կողմից բրոնզե մեդալ բաստուրմայի ու ջերքիի համար,

-2008թ.` Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի պատվոգիր` մսամթերքի արտադրության ոլորտում ձեռք բերած հաջողությունների ու սպառողներին որակյալ արտադրանքով ապահովելու համար:

Ներքին շուկայում ապրանքանիշի ճանաչումից հետո ընկերությունը դադարել է  մասնակցել նմանատիպ միջոցառումների, սակայն, չի բացառվում ընկերության հետագա մասնակցությունը միջազգային փառատոնների՝ հայկական արտադրանքն առավելագույնս ներկայացնելու համար: