Արտադրություն

ԱԹԵՆՔ ընկերությունն օգտագործում է որակյալ միս, բնական համեմունք ու բաղադրիչներ՝ սպառողին միայն բարձրորակ մսամթերք հասցնելու առաքելությամբ: Չնայած բնական բաղադրիչներով աշխատանքն ավելի դժվար և երկարատև է՝ մենք ընտրել ենք այդ ճանապարհը՝ հանուն ճիշտ մսամթերքի:

Մինչդեռ այլ մեծ արտադրություններ ապխտման համար կիրառում են հեղուկ ծուխ, մենք ապխտումն իրականացնում ենք միայն բնական ծխեցման ճանապարհով` հանուն բարձր որակի և յուրահատուկ համի:

Կարևորում ենք ոչ միայն որպես հումք օգտագործվող մսի լաբորատոր հետազոտության, այլև արտադրամասի ու պահեստների սանիտարահիգիենիկ պայմանների վերահսկողությունը:

Այս ամենը հնարավոր է դառնում ժամանակակից սարքավորումների օգտագործման, միջազգային ստանդարտների պահպանման, որակի վերահսկման համակարգի ղեկավարման, շրջակա միջավայրի պահպանման, պետական վերահսկողության մարմինների համար թափանցիկության և մարդկային գործոնի արժևորման շնորհիվ:

 

Ժամանակակից  սարքավորումների օգտագործումը հնարավորություն է տալիս մշտապես կատարելագործել արտադրության ընթացքը ժամանակի և որակի տեսանկյունից: Մենք համագործակցում ենք առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Alpina-ն (Շվեյցարիա), Laska-ն (Ավստրիա), Kramer-Greber-ը (Գերմանիա), Vemag-ը (Գերմանիա), Handtmann-ը (Գերմանիա), Schaller-ը (Գերմանիա):


Միջազգային  ստանդարտների պահպանումն ապահովում է ապրանքների ու ծառայությունների մշտապես բարձր որակը: Դա պարտադիր է արտադրության, պահեստավորման և իրացման ողջ ընթացքում: 

 

Որակի վերահսկման համակարգի ղեկավարում

Այս խմբի ստանդարտներն ուղղված են սննդամթերքի անվտանգության կառավարմանը, մանրազնին վերլուծությունների հիման վրա սննդամթերքի հնարավոր վտանգների հայտնաբերմանն ու դրանց կանխարգելմանը: Մեր ապրանքանիշի որակի մասին են վկայում արտադրամասի հիգիենայի բարձր մակարդակը, որակյալ միսը, համեմունքի ու բնական հավելանյութերի օգտագործումը: 

 

Շրջակա միջավայրի պահպանում

Մեր ընկերությունը շատ լուրջ է վերաբերվում շրջակա միջավայրի պահպանման գործընթացին: Ժամանակակից սարքավորումների և արտադրական հոսքագծերի կիրառումն իրականացվում է մի շարք ստանդարտների խիստ հսկողությամբ: Նշված հանգամանքի շնորհիվ էլ ԱԹԵՆՔ ընկերությունը դասվում է էկոլոգիապես անվտանգ և առանց թափոնների արտադրությունների շարքին: 

 

Պետական վերահսկողության մարմինների համար թափանցիկ լինելը

Լինելով օրինապահ ընկերություն՝ մենք աշխատում ենք օրենսդրության պահանջներին համապատասխան: Մեր գործունեության ընթացքում ապահովում ենք կոմերցիոն, տեխնոլոգիական և աշխատանքային ոլորտների  թափանցիկություն:  Այս ամենը թույլ է տալիս մեզ արագ ու վստահ առաջ քայլել` արդիական նորամուծություններին համահունչ:

 

Մարդկային գործոն 

Արտադրության արդյունավետությունը մեծապես կախված է նաև անձնակազմի լավ աշխատանքից, ինչը ենթադրում է աշխատանքային համապատասխան պայմանների ապահովում, որոնք են`

-անվտանգության խիստ ապահովում,

-հարմար հագուստ, անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ,

-արժանի աշխատավարձ,

-մասնագիտական հետաքրքրությունների բավարարում,

-մասնագիտական աճի հնարավորություն: