Առաքման համակարգ

Մսամթերքի արտադրության ոլորտում լինելով առաջատար՝ ընկերությունն իր ապրանքատեսականին հասանելի է դարձրել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Դա իրականացնելու համար ստեղծվել է մատակարարման լուրջ համակարգ: Մատակարարման շղթայի արդյունավետ աշխատանքն ամեն օր ապահովում են առաքման բաժնի աշխատակիցները, ընկերության ավտոմեքենաները, որոնք հագեցած են մսամթերքի թարմությունն ու սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովող սարքավորումներով: Ապրանքը վաճառակետեր է առաքվում թարմ վիճակում: Վաճառքի պատասխանատուներն ամեն օր իրականացնում են այցելություններ վաճառակետեր, ստուգում ներկայացվող ապրանքի թարմությունը:
Մենք գնահատում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդին և առաջարկում ենք միայն որակյալ մսամթերք: