Մեր անելիքները

Հիմնադրման օրվանից ԱԹԵՆՔ ընկերությունը նպատակ է ունեցել սպառողին առաջարկել թարմ ու որակյալ մսամթերք: Քայլելով ժամանակին համընթաց` ուսումնասիրվում ու ներդրվում են առավել ժամանակակից սարքավորումներ, գործարկվում են նորանոր հոսքագծեր: Մարքեթինգային հետազոտությունների ու վերլուծությունների միջոցով ընկերությունն անընդհատ ծանոթանում է սպառողների պահանջներին ու տվյալ շուկայի հանդեպ նրանց վերաբերմունքին ու ցանկություններին: Մեր տեխնոլոգների փորձը, վերապատրաստումներն ու միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակումները հնարավորություն են տալիս շուկայում առանձնանալ որպես որակյալ մսամթերք արտադրող ընկերություն:

 Հավատարիմ մնալով իր արժեքներին՝ ընկերությունը

-ավանդական ու ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ սպառողին է ներկայացնելու անընդհատ թարմացվող լայն ապրանքատեսականի՝ ընձեռելով ընտրության մեծ հնարավորություն ողջ ընտանիքի համար,

-գնորդին ավելի մոտ լինելու համար ավելացնելու է վաճառքի կետերը,

-կատարելագործելու է մատակարարման համակարգը հայաստանյան և արցախյան շուկայում,

-ամրապնդելու է դիրքերը վրացական շուկայում,

-լուրջ քայլերով գրավելու է այլ արտաքին շուկաներ: