• Գլխավոր
    • Տեսականի
    • Աթենք Գաստրո Օրագիր
    • Մեր Մասին
    • Կապ
      • Ֆիրմային Խանութներ
      • Գնումներ
      • Համագործակցություն
    • Կարիերա
    • Աշխատանք
Atenk Meat Products
Ինչպես դիմել
Սառնարանների մասնագետ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է սառնարանների մասնագետ՝ սառնարանների և սառցարանների անխափան աշխատանքի ապահովման համար:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Նոր սառնարանների և սառցարանների համարների ստուգում, պատրաստում և ամրացում.
  • Սառնարանների, սառցարանների տեխնիկական ախտորոշում և վերանորոգում.
  • Ետ վերադարձված սառնարանների տեխնիկական ախտորոշում, գույքագրում և վերանորոգում.
  • Վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերի պահեստի պաշարների կառավարում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Տեխնիկական բարձրագույն կրթություն
  • Սառնարանային տնտեսությունում աշխատանքային փորձ
  • Սառնարանների սարքինությունն ախտորոշելու գիտելիքներ
  • Վերանորոգման ստանդարտների իմացություն
Էլեկտրատեխնիկ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Արտադրական հաստոցների և հոսքագծերի էլեկտրոնային սարքինության ապահովում

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Արտադրական հաստոցների աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրամատա­կա­րար­ման ապահովում, էլեկտրական սնուցման հսկողություն
  • Պարբերական ախտորոշման իրականացում խնդիրների կանխատեսման և կանխար­գելման նպատակով
  • Նոր սարքավորումների մոնտաժում, էլեկտրական միացումների իրականացում
  • Անհրաժեշտության դեպքում սարքավորումների ապամոնտաժում
  • Սարքավորումների միկրոսխեմաների վերանորոգում
  • Արտադրական հաստոցների մասնակի ավտոմատացում
  • Էլեկտրական կշեռքների աշխատանքի հսկողություն, ընթացիկ սպասարկում, չափա­բերում
  • Հոսանքի մատակարարման անվտանգության ապահովում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն՝ էլեկտրատեխնիկա կամ այլ հարակից մասնագիտացմամբ
  • Էլեկտրոնիկայի մասնագետի աշխատանքային փորձը ցանկալի է
  • Մասնագիտական աճի ձգտում
  • Համակարգչային գիտելիքների առկայություն
  • Պատասխանատվություն և թիմում աշխատելու ունակություն
Առաքիչ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է ակտիվ և նպատակասլաց առաքիչներ

Պատասխաններ ՙՙԻնչու՞ Աթենք՚՚ հարցին

  • Մասնագիտական ու անձնային զարգացման հնարավորություններ
  • Աշխատանքային առաջընթացի իրական հնարավորություն
  • Նոր ծանոթություններ ու կապեր
  • Պարգևատրման մրցակցային համակարգ

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Պատվերին համապատասխան՝ ապրանքի բարձում, մեքենայի սրահում ապրանքների դասավորվածության ու մաքրության ապահովում
  • Ապրանքի անվնաս առաքման ապահովում վաճառակետեր
  • Վաճառակետերում ապրանքների քաշերի ստուգում, հաշվարկի կատարում, գումարի հավաքագրում
  • Օրվա առաքված ապրանքի ու կատարված գործարքների մասին երթուղու լրացում
  • Վաճառակետի պատասխանատուների հետ դրական միջանձնային հարաբերությունների հաստատում և պահպանում, որակյալ և բարեխիղճ սպասարկման ապահովում
  • Անհրաժեշտության դեպքում բաժնի ընթացիկ աշխատանքների հետ կապված այլ գործողություններ

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության, կոմերցիայի կամ հարակից ոլորտներում)
  • Հետաքրքրվածություն վաճառքի ոլորտում
  • Մաթեմատիկական գիտելիքներ
  • Լավատեսություն, հաղորդակցման ճկուն հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Նախաձեռնողականություն
  • Ներկայանալի արտաքին
Ինժեներ-մեխանիկ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է փորձառու և բանիմաց ինժեներ-մեխանիկ, ով կիրականացնի արտադրական հաստոցների, սարքավորումների նորոգում և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, ինչպես նաև կապահովի արտադրական պրոցեսի անխափան և անվտանգ ընթացք:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Ընթացիկ, պլանային և կապիտալ նորոգման աշխատանքների պլանավորում և կազմակերպում
  • Հին սարքավորումների վերազինում, արդիականացում
  • Սարքավորումների նորացման աշխատանքների իրականացում
  • Նոր սարքավորումների մոնտաժման և շահագործման աշխատանքների իրականացում
  • Պահեստամասերի և ծախսվող նյութերի հայտերի կազմում
  • Պահեստի շարժերի և ամսական ծախսերի վերահսկում
  • Տեղում պատրաստվող դետալների գծագրերի գծում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն մեքենաշինության կամ համարժեք ոլորտում
  • Պարտադիր աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Մեխանիկական գծագրեր կարդալու, գծելու բարձր կարողություն
  • Համակարգչով աշխատելու կարողություն
  • Autocad կամ SolidWorks ծրագրերով աշխատելու կարողություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պատասխանատվություն
Անվտանգության աշխատակից

Աշխատանքի նկարագրություն՝

 

Ընկերության անվտանգության պահպանման նպատակով անհրաժեշտ գործառույթների իրականացում` խախտումների արձանագրում և կանխում։

Աշխատանքային գրաֆիկ՝ 24 ժամ աշխատանք, 2 օր հանգիստ:

 

 

Աշխատանքային պարտականություններ

 

- Անցակետերում աշխատակիցների անցուդարձի վերահսկում,

- Օտար անձնանց կողմից Ընկերության տարածք ապօրինի մուտք գործելու կանխում,

- Անցակետում, Ընկերության տարածքում կարգապահական նորմերի հետևում և պահպանում,

- Գրանցամատյանների ճշգրիտ լրացում,

- Տեսախցիկների միջոցով տարածքում կատարվող գործողությունների հետևում,

- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում:

 

Անհրաժեշտ հմտություններ

 

- Նվազագույնը 1 տարվա անվտանգության ոլորտի աշխատանքային փորձի առկայություն

- Տեսախցիկների հետ աշխատանքի կանոնների իմացություն

- Պարտաճանաչություն

- Հավասարակշռվածություն

- Պատասխանատվություն

- Զգոնություն

Փականագործ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է փականագործի, ով պատասխանատու կլինի արտադրական հաստոցների, հոսքագծերի, սարքավորումների տեխնիկական սպասարկման իրականացման համար:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Հաստոցների նորոգում և տեխ.սպասարկման աշխատանքների իրականացում
  • Հաստոցների մասերի յուղում
  • Դանակների սրում
  • Մաշված դետալների փոխարինում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Համապատասխան կրթությունը ցանկալի է
  • Փականագործի աշխատանքային փորձ՝ ցանկալի է արտադրական ոլորտում
Լոգիստիկայի մասնագետ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է լոգիստիկայի մասնագետ, ով պատասխանատու կլինի միջազգային բեռնափոխադրումների գործընթացների կազմակերպամ համար

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում,ստուգում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային լոգիստիկայի ոլորտում
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն
  • Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ)
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
Սննդի անվտանգության ավագ մասնագետ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը աշխատանքի է հրավիրում սննդի անվտանգության մասնագետի։

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Արտադրական տարածքներում մաքրող և ախտահանող միջոցների, նյութերի ընտրություն
  • Հիգիենայի, ներքին կանոնների վերահսկում
  • Սննդի անվտանգության տեսչական մարմինների հետ աշխատանքային փորձ

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն
  • Արտադրամասում աշխատանքային փորձ
  • Պարտաճանաչություն,
  • Հավասարակշռվածություն,
  • Պատասխանատվություն,

 

Լրացուցիչ տեղեկություն

Աշխատանքային գրաֆիկ՝ 
Աշխատանքը վեցօրյա է, 8:00-18:00: Հանգստյան օրը՝ շաբաթ:

Էլեկտրիկ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Ընկերության էլեկտրական սարքերի և սարքավորումների անխափան աշխատանքի ապահովման համար փնտրում ենք էլեկտրիկ՝ կես դրույքով։

 

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Էլեկտրական լարերի մոնտաժում
  • Վնասված,անսարք լուսատոների փոխարինոմ նորերով կամ վերանորոգում
  • Լամպերի փոխարինում նորերով
  • Էլեկտրական վարդակների ավելացում, փոխարինում նորերով
  • Տրանսֆորմատորների ընթացիկ սպասարկում
  • Ենթակայանի ընթացիկ սպասարկում
  • Ցածրավոլտ լարման գծերի մոնտաժ, սպասարկում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն
  • Էլեկտրոնիկայի մասնագետի աշխատանքային փորձը ցանկալի է
  • Գծագրեր գծելու և կարդալու ունակություն
  • Եռաֆազ շարժիչների հետ աշխատանքային փորձ
  • Ինժեներական մտքի զարգացման պատրաստակամություն
  • Պատասխանատվություն
  • Հետաքրքրվածություն աշխատանքով
Ջրամատակարարման, կոյուղացման և ջրահեռացման նախագծող ինժեներ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է Ջրամատակարարման, կոյուղացման և ջրահեռացման նախագծող ինժեներ:

 

Աշխատանքային պարտականություններ

 

Օգտագործելով AutoCAD կամ REVIT ծրագրերը՝ նախագծել և կատարել հետևյալ աշխատանքները՝

  • Ներքին և արտաքին ջրամատակարարում
  • Ներքին և արտաքին կոյուղու ցանցեր
  • Արտաքին ջրահեռացում

Բացի նախագծման աշխատանքներից կատարել նաև հետևյալը՝

  • Սահմանված աշխատանքային ռեժիմի և ներքին կարգապահական կանոնների պահպանում,
  • Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանում՝ համաձայն գործող հրահանգավորման,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթներ

 

Անհրաժեշտ հմտություններ

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Տեխնիկական բարձրագույն կրթություն
  • AutoCAD ծրագրի լավ իմացություն
  • Revit ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության զգացում
Խոհարարի օգնական

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է խոհարարի օգնականի:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Խոհարարին ապահովել անհրաժեշտ խոհանոցային պարագաներով և ուտեստների բաղադրամասերով
  • Նախապատրաստել ուտեստների բաղադրամասերը հետագա գործողությունների համար
  • Աջակցել խոհարարներին ուտեստների պատրաստման ընթացքում
  • Հետևել խոհարարների հրահանգներին
  • Պահպանել մաքրությունը և պատշաճ տեսքը
  • Պահպանել սանիտարական և անվտանգության կանոնները
  • Լվանալ սպասքը

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Համապատասխան կրթությունը ցանկալի է
  • Աշխատանքային փորձը խոհանոցում պարտադիր է
  • Պատասխանատվության զգացում
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն
  • Կամազակերպվածություն, ճկունություն
Օդափոխության համակարգերի նախագծող ինժեներ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է նախագծող ինժեներ:

 

Աշխատանքային պարտականություններ

 

Օգտագործելով AutoCAD կամ REVIT ծրագրերը՝ նախագծել և կատարել հետևյալ աշխատանքները՝

  • Ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգի նախագծում

Բացի նախագծման աշխատանքներից կատարել նաև հետևյալը՝

  • Սահմանված աշխատանքային ռեժիմի և ներքին կարգապահական կանոնների պահպանում,
  • Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանում՝ համաձայն գործող հրահանգավորման,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթներ

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Տեխնիկական բարձրագույն կրթություն
  • AutoCAD ծրագրի լավ իմացություն
  • Revit ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության զգացում
Տեխնոլոգ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է տեխնոլոգ՝ երշիկի արտադրական գործընթացում ներգրավվելու համար։




 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացին՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
  • Արտադրատեսակների համար գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների շղթայի պարբերաբար ստուգում
  • Հումքերի որակական չափանիշների սահմանում և գնահատում.
  • Մսային հումքերի, համեմունքների և հավելումների միջազգային փորձի ուսումնասիրություն, ներդրում.
  • Տեխնոլոգիական գործընթացների շեղումների դեպքում լուծումների առաջարկում.
  • Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
  • Պատրաստի արտադրանքի որակական չափանիշների գնահատում,
  • Մսահումքի տեսակային համապատասխանության ստուգում.
  • Պատրաստի արտադրանքի ելքի և խոտանների վերլուծություն, խնդիրների քննարկում տեղամասի պատասխանատուների հետ.
  • Անհրաժեշտություն դեպքում հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը:

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն
  • Արտադրության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Տեխնոլոգիական գործընթացների իմացությունը ցանկալի է
  • Վերլուծական միտք, հաշվարկների ունակություն, տրամաբանություն
  • Կառավարչական ունակություններ
  • Սովորելու մեծ ցանկություն
  • Քիմիայի իմացություն
  • Մաթեմատիկական գիտելիքներ
Ներմուծումների ենթաբաժնի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է ներմուծման թիմի ղեկավար, ով կազմակերպելու է ընկերությանը անհրաժեշտ ապրանքների գնման և ներմուծման գործընթացը:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Ներմուծման թիմի աշխատանքների պլանավորում, կազմակերպում, վերահսկում
  • Համաշխարհային շուկայի մշտադիտարկում
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն
  • Արտաքին տնտեսական կապերի, միջազգային առևտրի, ինժեներական ապրանքների ներմուծման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն
  • Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ)
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն
  • Կառավարչական հմտություններ
Սանտեխնիկ (Չարբախ)

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը աշխատանքի է հրավիրում սանտեխնիկի՝ ընկերության ջրային կոմունիկացիոն համակարգի անխափան աշխատանքի ապահովելու համար։

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Ջրային համակարգի աշխատանքի հսկում
  • Առաջացած խնդիրների վերացում (խցանումների բացում)
  • Անհրաժեշտության դեպքում նոր ջրագծերի մոնտաժում
  • Սանհանգույցների ընթացիկ սպասարկում
  • Պաշտոնից բխող այլ աշխատանքների կատարում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Սանտեխնիկի աշխատանքային փորձ
  • Պարտաճանաչություն
  • Աշխատասիրություն
  • Արագաշարժություն
Վաճառողուհի

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերության ֆիրմային խանութներում աշխատելու համար անհրաժեշտ են փորձառու, հմուտ, ակտիվ և ժպտերես վաճառողուհիներ:

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցժամյա աշխատանքային օր և վեցօրյա աշխատանքային շաբաթ:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Ցուցափեղկում ապրանքների դասավորում, գնապիտակների առկայության ստուգում
  • Գնորդներին ապրանքատեսականու ներկայացում, օգնություն ընտրության հարցում, ապրանքի մասին տեղեկատվության տրամադրում
  • Ապրանքների կշռում, կտրատում
  • Բարձրակարգ սպասարկման և վաճառքի ապահովու

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • սպասարկման հմտություններ
  • թիմում աշխատելու կարողություն
  • արագաշարժություն
  • պատասխանատվություն
  • ճկունություն

 

 

HR Recruiter

Աշխատանքի նկարագրություն՝

 

Մեր համալրման թիմն ընդլայնվում է: Փնտրում ենք համալրման մասնագետ, ով սիրում է արտադրական ոլորտ, պատրաստ է նոր մարտահրավերներ ընդունել, հետաքրքիր խնդիրներ լուծել, նոր մասնագիտություններ ուսումնասիրել և աշխատել ու շատ աշխատել:

 

Աշխատանքային պարտականություններ

 

Ի՞նչ ենք ակնկալում քեզնից.

  • Թափուր հաստիքների մասին համապարփակ տեղեկատվության ստացում
  • Աշխատաշուկայի մշտադիտարկում
  • Թափուր հաստիքների մասին հայտարարությունների կազմում և տարածում
  • Հայտերի առաջնային ֆիլտրում, հարցազրույցների կազմակերպում
  • Թեկնածուի մասնագիտական և անձնային որակների գնահատում
  • Ադապտացիոն միջոցառումների իրականացում
  • Թեկնածուիների տվյալների մշակում և վարում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

Ինչպիսի՞ն ենք քեզ պատկերացնում.

  • Ունես բարձրագույն կրթություն
  • Դրական մտածողություն
  • ՈՒժեղ տրամաբանություն
  • Կարողանում ես ազատ շփվել մեծ լսարանի և տարբեր մարդկանց հետ
  • Գերազանց տիրապետում ես MS Office Excel-ին
  • Ունակ ես ինքնուրույն որոշումներ կայացնել
  • Կարդում, գրում և հպարտանում ես հայոց լեզվով
  • Ազատ խոսում ես անգլերեն և ռուսերեն
Քիմիկ- տեխնոլոգ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Համաձայն սահմանված տեխնոլոգիական պահանջների՝ արտադրական գործընթացների կազմակերպում և վերահսկում:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
  • Արտադրատեսակների համար գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների շղթայի պարբերաբար ստուգում
  • Հումքերի որակական չափանիշների սահմանում և գնահատում.
  • Մսային հումքերի, համեմունքների և հավելումների միջազգային փորձի ուսումնասիրություն, ներդրում.
  • Տեխնոլոգիական գործընթացների շեղումների դեպքում լուծումների առաջարկում.
  • Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
  • Պատրաստի արտադրանքի որակական չափանիշների գնահատում,
  • Մսահումքի տեսակային համապատասխանության ստուգում.
  • Պատրաստի արտադրանքի ելքի և խոտանների վերլուծություն, խնդիրների քննարկում տեղամասի պատասխանատուների հետ.
  • Անհրաժեշտություն դեպքում հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը:

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն
  • Արտադրության տեխնոլոգի աշխատանքային փորձը ցանակալի է
  • Տեխնոլոգիական գործընթացների իմացությունը ցանկալի է
  • Հումքի, սննդային հավելումների տեսականու լավ իմացություն
  • Վերլուծական միտք
  • Կառավարչական ունակություններ
  • Թիմում աշխատելու զարգացած հմտություներ
Տեխնոլոգ մսամթերքի արտադրությունում

Աշխատանքային պարտականություններ

 

  • Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացին՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
  • Արտադրատեսակների համար գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների շղթայի պարբերաբար ստուգում
  • Հումքերի որակական չափանիշների սահմանում և գնահատում.
  • Մսային հումքերի, համեմունքների և հավելումների միջազգային փորձի ուսումնասիրություն, ներդրում.
  • Տեխնոլոգիական գործընթացների շեղումների դեպքում լուծումների առաջարկում.
  • Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
  • Պատրաստի արտադրանքի որակական չափանիշների գնահատում,
  • Մսահումքի տեսակային համապատասխանության ստուգում.
  • Պատրաստի արտադրանքի ելքի և խոտանների վերլուծություն, խնդիրների քննարկում տեղամասի պատասխանատուների հետ.
  • Անհրաժեշտություն դեպքում հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը:
Ներմուծման գլխավոր մասնագետ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է հումք ներմուծող գլխավոր մասնագետի, ով պատասխանատվություն կկրի ընկերության կարիքներին համապատասխան ապրանքների գնման, բանակցման, ներմուծման գործընթացների կազմակերպման և վերահսկման համար:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Պահանջվող ապրանքատեսականու գծով ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն/ ոլորտին առնչվող
  • Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն
  • Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ)
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
Մուտքագրող օպերատոր

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը աշխատանքի է հրավիրում մուտքագրող օպերատորի՝ անվտանգության և մոնիթորինգի բաժնում աշխատելու համար։

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վելուծություն
  • Հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Միջին մասնագիտական/բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • MS office փաթեթի լավ իմացություն
  • Տրամաբանություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Պատասխանատվություն և նոր գիտելիքներ ձեռք բերելու ունակություն
Նախագծող

Աշխատանքի նկարագրություն՝

 

«Աթենք մսամթերքի արտադրական համալիր» նախագծի ընթացքում աշխատանքային նախագծերի (այդ թվում՝ գծագրերի, ծավալաթերթերի) մշակման կազմակերպում և վերահսկում, անհրաժեշտության դեպքում նաև նախագծում: Նախագծին մասնակցող թիմերի հետ համագործակցում:

 

Աշխատանքային պարտականություններ

 

Հավաքագրել, մշակել աշխատանքային նախագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ,

Հասկանալ պատվիրատուի պահանջները

Գտնել նախագծային և շինարարական կապալառու ընկերություններ

Պատվիրատուի պահանջները ներկայացնել կապալառու ընկերություններին, բանակցել, առաջարկել համապատասխան լուծումներ, վերահսկել

Ամբողջ նախագծի շրջանակում իրականացնել համեմատաբար փոքր նախագծերի ղեկավարում

Ստեղծել և մշակել գծագրեր՝ ըստ անհրաժեշտության

Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության

 

Անհրաժեշտ հմտություններ

 

Բարձրագույն կրթություն տեխնիկական ոլորտում

Կառավարման հմտություններ, նախագծերի ղեկավարման փորձը ցանկալի է

СНиП-երի իմացություն

«AutoCAD» և «Revit» նախագծման համակարգչային ծրագրերի լավ իմացություն

Ճարտարապետի կամ ճարտարագետ-կոնստրուկտորի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն

Աշխատասիրություն և սովորելու պատրաստակամություն

Թիմում աշխատելու ունակություն

Մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու ունակություն

Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Անվտանգության աշխատակից (իգական)

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է զգոն և պատասխանատու անվտանգության աշխատակիցների՝ ընկերության տարածքում անվտանգության նորմերի պահպանման և կարգապահությունը ապահովելու նպատակով:

Աշխատանքային գրաֆիկը ներառում է նաև գիշերային հերթափոխ:

 

Աշխատանքային պարտականություններ

 

• Անցակետերում աշխատակիցների անցուդարձի վերահսկում,
• Օտար անձնանց կողմից Ընկերության տարածք ապօրինի մուտք գործելու կանխում,
• Անցակետում, Ընկերության տարածքում կարգապահական նորմերի հետևում և պահպանում,
• Գրանցամատյանների ճշգրիտ լրացում,
• Տեսախցիկների միջոցով տարածքում կատարվող գործողությունների հետևում,
• Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում:

 

Անհրաժեշտ հմտություններ

 

• Պարտաճանաչություն
• Հավասարակշռվածություն
• Պատասխանատվություն
• Զգոնություն
• Պատրաստակամություն աշխատել նաև գիշերային գրաֆիկով