ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի վարչական տարածքում «Աթենք» ընկերության արտադրական նոր համալիրի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության գլխավոր ինժեներ, նոր արտադրական համալիրի տեխնոլոգիական նախագծի համահեղինակ Լաերտ Իսրայելյանը՝ հավելելով, որ արդեն գալիք տարվա առաջին կիսամյակում նորակառույց արտադրական համալիրը կհանձնվի շահագործման։ Արտադրական համալիրի տարածքն ընդգրկում է շուրջ 50 հազար քառակուսի մետր։
Լուսանկարը՝ «Աթենք»
«Համալիրը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ»,-ներկայացրեց Իսրայելյանը։ Մսամթերքի գործարանի արտադրողականությունը կազմելու է օրական շուրջ 120 տոննա։
Լուսանկարը՝ «Աթենք»
«Նոր գործարանն ամբողջությամբ կառուցվում է միջազգային չափանիշներին (ISO) համապատասխան, ինչը թույլ կտա  մեր արտադրանքն արտահանել  միջազգային տարբեր շուկաներ։ Բացի այդ, ձեռք ենք բերել եվրոպական նորագույն սարքավորումներ, ISO ստանդարտներին համապատասխանող չորանոցներ, մսի մշակման հաստոցներ։ Գործարանը զինված է լինելու նաև նորագույն լաբորատոր սարքավորումներով, որոնք որակի հսկողության գործող համակարգերի հետ համատեղ շարունակելու են ապահովել մեր արտադրանքի կայուն բարձր որակը»,-ընդգծեց գլխավոր ինժեները։
Լուսանկարը՝ «Աթենք»
Հատկանշական է, որ շրջակա միջավայրի աղտոտումը բացառելու նպատակով պլանավորվել է նաև թափոնի տեսակավորում՝ հետագա վերամշակման համար։Նոր արտադրական համալիրի նշանակության ու կարևորության վերաբերյալ զրուցեցինք նաև ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Աբրոյանի հետ, ով նշեց, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է կատարել շուրջ 10 մլրդ դրամի ներդրում, որի զգալի մասն արդեն կատարվել է։
«Համալիրը ոչ միայն մեր ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։ Ստեղծվելու է  շուրջ 300 նոր աշխատատեղ, հնարավորություն է լինելու ավելի արագ արձագանքել շուկայի պահանջներին, ինչպես նաև բարելավել մեր մատակարարման շղթաները»,-շեշտեց Աբրոյանը։
Լուսանկարը՝ «Աթենք»
Անդրադառնալով նոր արտադրական համալիրի կառուցման հիմնական շարժառիթներին՝ ընկերության գլխավոր տնօրենը պարզաբանեց, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող գործարանը, արտադրական ծավալների ընդլայնմամբ պայմանավորված, չի ապահովում անհրաժեշտ արտադրողականությունը։
Լուսանկարը՝ «Աթենք»
«Միաժամանակ, տարիների ընթացքում գործարանի շրջակայքում կառուցվել են բազմաթիվ բազմաբնակարան շենքեր, ուստի առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներով, դեռևս 5 տարի առաջ որոշում ենք կայացրել տեղափոխել գործարանը։ «Աթենք» ընկերությունը շարունակելու է իր առաքելությունը՝ հաճախորդների համար ապահովել բարձրորակ սննդամթերք: Վստահ ենք, որ արտադրական համալիրը դառնալու է մեր ապագա հաջողությունների հենասյունը», -հավելեց ընկերության գլխավոր տնօրենը:
«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն այս մրցույթն իրականացնում է 2008 թվականից՝ նպատակ ունենալով ուսումնասիրել, թե հայ սպառողը մսամթերք գնելիս ընտրության ինչ նախապատվություն ունի։ Հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր բնակավայրերում՝ փոքր խանութներից մինչև սուպերմարկետներ։
«Աթենք»-ի արտադրանքը սպառողի շրջանում ամենահիշվողն է։ Հարցման մասնակիցները որպես կարևոր գործոն նշել են նաև արտադրանքի բազմազանությունն ու մշտապես նորություններով հանդես գալու փաստը։ Ըստ հարցումների՝ գյուղական բնակավայրերում և հատկապես փոքր խանութներում, սեփականատերերը նախընտրում են վաճառել միայն «Աթենք»-ի արտադրանքը, իսկ ցանցային սուպերմարկետներում այն ամենաշատն է վաճառվում։
«Հատկապես վերջին տարիներին մեր հարցումներում ամենաշատը նշվում է «Աթենք» բրենդը։ Ամեն անգամ հանրությունը նորից հաստատում է, որ «Աթենք»-ն ունի կայուն որակ։ Ընդ որում՝ յուրաքանչյուր ապրանքին հաջորդող նորը համով գերազանցում է նախորդին։ Պատահական չեմ համարում, որ սպառողը վերջին հինգ տարում իր ընտրությունը տալիս է «Աթենք»-ին։ Սա խոսում է որակյալ արտադրանքի մասին։ Ցանկացած ընկերության համար սպառողի գնահատականն ամենակարևորն է։ «Աթենք» ընկերությանը շնորհավորում եմ այս մրցանակի համար, մաղթում նորանոր հաջողություններ»,- նշել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Արևիկ Խաչատրյանը։
«Աթենք» ընկերությունը մսամթերքի շուկայում է 30 տարի։ Ազգային բրենդի զարգացման հիմքում վստահությունն ու թիմի նկատմամբ հավատն է ։ Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեփան Ճորուխյանը նշել է, որ սպառողի գնահատականն իրենց համար ամենակարևորն է։
«Սպառողի գնահատականը մեզ համար պարտավորեցնող է, հենց նրանք են մեր ոգեշնչման գլխավոր գրավականը, ու երբ ամեն տարի համոզվում ենք դրանում էլ ավելի պարտավորված ենք զգում ավելի մեծ ոգևորությամբ, էնտուզիազմով աշխատել։ Սա առաջին անգամը չէ, որ  արժանանում ենք նման գնահատականի, բայց ամեն անգամ, երբ սպառողը մեզ ընտրելիս հաշվի է առնում համն ու որակը, համոզվում ենք, որ ճիշտ ուղու վրա ենք։ Ինչպես գիտեք, մենք ընդլայնում ենք մեր հնարավորություններն ու նոր գործարան ենք կառուցում: Այս փուլում սպառողի արձագանքը մեզ համար առաջնահերթ է։ Այս մրցանակը բոլորինս է՝ արտադրամասի աշխատակցից մինչև հաշվապահ և առաքիչ։ Շնորհակալ ենք, որ արդեն 30 տարի դարձրել եք մեզ Ձեր առօրյայի մի մասը»,- նշել է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեփան Ճորուխյանը։
«Աթենք» ընկերությունից վստահեցնում են՝ շարունակելու են իրենց հաղթական երթը և սպառողին լավագույնս ներկայանալու համար՝ իրենց արտադրանքի հիմքում շարունակելու են պահել որակն ու ընտրության լայն հնարավորությունը։
«Աթենք» ընկերությունը միջոցառմանը ներկայացել է իր «Աթենք Պրայմ» տեսականիով, որը ներառում է չորիզո բնական թաղանթում, սուջուխ բնական թաղանթում, ֆիլե, պրոշուտտո, պանչետտա, կոպպա եւ բաստուրմա անգուսի մարմարե մսից:
«Մենք կարեւորում ենք նման նախաձեռնությունների իրականացումը, որոնք նպաստում են երիտասարդ մասնագետների մասնագիտական աճին։ «Աթենք Պրայմ» ապրանքանիշը իդեալական համադրություն է գինու հետ։ Այդ համադրությունը գնահատեց նաեւ պրոֆեսիոնալ ժյուրին։ Հատկապես անգուսի մսով պատրաստված բաստուրման արժանացել է ժյուրիի անդամների հատուկ ուշադրությանն ու հիացմունքին։
Մեր արտադրանքի հիմքում որակն է։ Մենք ձգտում ենք հասնել նրան, որ մեր սպառողը որակյալ մսամթերք օգտագործի։ Ուրախ ենք, որ մեր արտադրանքը սիրում են ոչ միայն տեղացի սոմելիները, այլ նաեւ օտարերկրացիները։ Մեր պրոշուտտոն մրցույթի մասնակիցների շրջանում ամենասիրելիների շարքում էր»,-նշել է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր Ալինա Շիբոյանը։
«Հայաստանի լավագույն սոմելիե-2023» մրցույթին մասնակցում էին գինեգործությամբ զբաղվող հայաստանյան մի շարք ընկերություններ, մասնակիցների թվում էին սոմելիեներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Պրոֆեսինոալ ժյուրիի կազմում ընդգրկված էին Եվրոպայից փորձագետներ։
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին եւ հաղթողներին «Աթենք» ընկերությունը՝ որպես միջոցառման գործընկեր, մսամթերքի տոնական հավաքածուներ է նվիրել։
30-ամյա հայկական առաջատար արտադրող «Աթենք» ընկերությունն ունի  երշիկի, մսային ուտեստների եւ կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան եւ իր սպառողին ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի եւ սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են:  Ընկերությունն իր արտադրության մեջ կիրառում է սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները, կառավարում եւ համակարգում է հումքի մատակարարումից մինչեւ պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:  «Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ՝ ՀՀ-ում 27, ԼՂՀ-ում 1, Վրաստանի Հանրապետությունում 5: Որպես երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց` Հայաստանում ամենամեծն է։ Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է։
Երեք օրերի ընթացքում «Աթենք»-ի տաղավարն առանձնացել է ակտիվ մասնակցությամբ եւ ունեցել է ավելի քան 3500 այցելու։ Մասնակիցները տեղում հնարավորություն են ունեցել համտեսել բրենդի բնական թաղանթով նրբերշիկներով գրիլի վրա եփված հոթ-դոգները։
«Սա «Երեւանի գինու օրեր» փառատոնին մեր առաջին մասնակցությունն էր։ Մեր տաղավարում ներկայացրել էինք «Աթենք Փրայմ» շարքը՝ իտալական պրեմիում դասի մսամթերքը՝ չորիզոն, պրոշուտտոն, պանչետտան։ Հայկական տեսականին՝ խորտիկներն ու մարմարե մսից բաստուրմաները նույնպես ներկայացված էին, որոնք գինու հետ իդեալական համադրելի են։ Գինու սիրահար թե՛ տեղացիների, թե՛ օտարերկրյա հյուրերի կողմից մեր նորույթները բավականին սիրվել են։
Մասնակիցների ֆավորիտ պրոդուկտը իտալական տեխնոլոգիայով պատրաստված, 12 ամիս հնեցում անցած մեր արտադրության պրոշուտոն է։ Մեզ համար շատ հաճելի եւ ոգեւորող էր, թե ինչպես էին այցելուները «Աթենքի» մսամթերքով հավաքում գինու համեղ ափսե եւ վայելում երեկոն», - ասել է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր  Արամ  Առաքելյանը։
«Աթենք»-ից նշում են, որ փառատոնի արդյունքներից գոհ են, հաջորդ տարի կրկին մասնակցելու են միջոցառմանը, քանի որ սա յուրօրինակ տոն է եւ հարթակ, որը   միավորում է գինեգործության եւ սննդամթերքի ոլորտների հայկական արտադրողներին։ Միջոցառումը արտադրող-սպառող կապն ամրապնդելու, որակյալ արտադրանքը յուրովի ներկայացնելու գեղեցիկ ձեւաչափ է։
«Աթենք»-ից վստահեցնում են՝ առաջիկայում ընդլայնելու են միջոցառումների աշխարհագրությունը, նորովի են ներկայացնելու ընկերության արդեն իսկ սիրված լայն տեսականին։
30-ամյա հայկական առաջատար արտադրող «Աթենք»  ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների եւ կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված երկու խոշոր գործարան եւ իր սպառողին ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի եւ սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են:  Ընկերությունն իր արտադրության մեջ կիրառում է  սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները, կառավարում եւ համակարգում է հումքի մատակարարումից մինչեւ պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում: «Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ. 27՝ ՀՀ-ում, 1՝ ԼՂՀ-ում, 5՝ Վրաստանի Հանրապետությունում: Որպես երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց` Հայաստանում ամենամեծն է։ Երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է։
Հայկական շուկայում մսամթերքի առաջատար արտադրող «Աթենք» ընկերությունը նվերի ընտրության նոր մշակույթ է ձևավորում և առաջարկում հյուր կամ քաղաքից դուրս գնալիս մտերիմներին, հարազատներին հանդիպելիս տանել համեղ և օգտակար նվեր՝ «Ապերիչենա», որը մսամթերքի գեղեցիկ փաթեթավորված նվեր-տուփ է։
«Ապերիչենա» իտալերենից թարգմանաբար նշանակում է «նախուտեստ» և, քանի որ «Աթենք»-ի արտադրանքի մեծ մասն իտալական տեխնոլոգիայով է պատրաստվում՝ մսային հավաքածուի համար ընտրվել է «Ապերիչենա» խորհրդանշական անվանումը։
«Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք հաճելին օգտակարի հետ համատեղել, խնայել ժամանակը և լինել յուրօրինակ։ «Ապերիչենա»-ն պրոշուտտոյի, կոպպայի, ֆիլեի, սուջուխի և չորիզոյի համեղ հավաքածու է, որը մեր հաճախորդները կարող են ձեռք բերել Կոմիտաս 58 և Ծարավ Աղբյուր 59/1 հասցեներում գտնվող մեր ֆիրմային խանութներից, ինչպես նաև առաքումով ՝ նախնական պատվերի դեպքում։ «Ապերիչենա» նվեր-տուփերը պատրաստվում են տեղում՝ հաճախորդի առջև»,- նշել է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր Ալինա Շիբոյանը։
Ընկերությունում վստահ են՝ նվերի այս տարբերակն ընդունված և սպասված նվերների ցանկում իր ուրույն տեղը կզբաղեցնի։
««Ապերիչենա»-ն բավականին հարմար նվեր է։ Այն նախատեսված է չորս անձի համար։ Մենք ցանկանում ենք, որ նվերը ոչ միայն սիմվոլիկ, այլև օգտակար լինի։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել փաթեթավորմանը։ Այն պատրաստի գինու ափսե է, որը հյուր գնալիս կարող եք մտերիմների հետ միասին վայելել։ Մեզ համար կարևոր է մեր հաճախորդների արձագանքը, ուստի ներդրել ենք հնարավոր բոլոր միջոցները, որ մսամթերքի այս հավաքածուն արժանանա նրանց և նրանց ընկերների հավանությանն ու դառնա ցանկալի նվեր»,-նշում է Ալինա Շիբոյանը։
Հիշեցնենք, որ 30-ամյա «Աթենք» ընկերությունը ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և իր սպառողին ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերությունն իր արտադրության մեջ կիրառում է սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները, կառավարում և համակարգում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում: «Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ՝ ՀՀ-ում՝ 27, ԼՂՀ-ում՝ 1, Վրաստանում՝ 5: Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է։
Իտալական ամենահայտնի տեսակներից մինչեւ մեզ ծանոթ մսամթերք՝ տեխնոլոգիական յուրահատուկ մշակմամբ եւ մատուցմամբ. «Աթենք» ընկերության գլխավոր տեխնոլոգ Նարինե Երիցյանը պատմում է պրեմիում դասի մսամթերք արտադրելու, դրանց առանձնահատկությունների, տեխնոլոգիաների եւ «Աթենքի» նոր տեսականու մասին։
Արդեն երեսուն տարի է՝ «Աթենքն» իր սպառողին ներկայացնում է բարձրորակ եւ կարեւորը՝ հայրենական արտադրանք։ Մենք անընդհատ կատարելագործվում ենք, մշտապես թարմացնում, ավելացնում մեր տեսականին եւ փորձում ենք սպառողին առաջարկել յուրահատուկ ու բազմազան տեսականի։ Ունենք ինչպես հայտնի բաղադրատոմսերի՝ մեր ձեռագրով ու մոտեցումներով մշակումը, այնպես էլ մեր հեղինակային ապրանքատեսակները, որոնք սիրվել ու բարձր են գնահատվել սպառողների կողմից։ Նույնը նաեւ վերաբերում է մեր արտադրության տեխնոլոգիաներին. «Աթենքում» միաժամանակ կիրառվում են մսամթերքի արտադրության եւ´ ավանդական, եւ´ ժամանակակից տեխնոլոգիաներ:
Պրեմիում դասի մսամթերքի արտադրություն մեկնարկելու համար ունեինք բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու հնարավորությունները եւ, իհարկե, մեր սպառողներին հայկական արտադրության լավագույն ապրանքատեսականին ներկայացնելու ցանկությունը։
Չորիզոյից մինչեւ անգուսի մարմարյա մսից Բաստուրմա. «Աթենք Պրայմն» ունի յուրահատուկ տեսականի
«Աթենք Պրայմի» յուրաքանչյուր մսային արտադրանք պատրաստված է միայն հատընտիր մսեղիքից։ Դա նշանակում է, որ մսակտորներն ընտրվում են  ոչ միայն որակական ցուցանիշներով, այլ նաեւ ըստ արտադրանքի առանձնահատկության, ըստ կենդանու հատվածի, անգամ ավելին` ըստ կենդանու ցեղատեսակի:
Այս պահին ունենք 7 անուն ապրանք` չորիզո բնական թաղանթում, սուջուխ բնական թաղանթում, ֆիլե, պրոշուտտո, պանչետտա, կոպպա եւ բաստուրմա անգուսի մարմարե մսից։ Նշվածներից յուրաքանչյուրը հում չորացրած մթերք է, հետեւաբար, այս մթերքների ստացման բարդությունը կայանում է նրանում, որ ամիսների ընթացքում ամեն օր պետք է հետեւել այն գործընթացներին, որոնց շնորհիվ միսը բնական ճանապարհով զրկվում է իր մեջ առկա խոնավությունից եւ ձեռք բերում միայն տվյալ մթերքին բնորոշ յուրահատուկ համ եւ նուրբ կոնսիստենցիա:
Բոլոր ապրանքատեսակների հիմքում ընկած են հիմնային եվրոպական բաղադրատոմսերը, տեխնոլոգիական մոտեցումներն ու գաղտնիքները, բայց դրա հետ մեկտեղ կան նաեւ որոշակի հեղինակային լուծումներ մեր կողմից, որոնց միջոցով, պահպանելով իրական ապրանքի համը, ավելացվել են նաեւ հայկական գուրմանական քիմքին ավելի մոտ նոտաներ:
Բոլոր ապրանքատեսակները անցնում են հասունացման եւ չորացման երկարատեւ փուլ, որը տեւում է 2-ից մինչեւ 12 ամիս: Օգտագործվում են յուրահատուկ համեմունքներ, որոնք այլ մսային արտադրանքներում չեն կիրառվում:
Պրեմիում դասի մսամթերքը բոլոր տեսակի գուրմանների համար է
Այս անգամ փորձել ենք ներկայացնել ամենահայտնի տեսակները, որոնք մեր սպառողները վստահաբար փորձել են տարբեր երկրներում, եւ այդ նույն համն ու որակը ցանկանում էին ձեռք բերել նաեւ Հայաստանում։ Ամենահայտնին, կարծում եմ, չորիզոն է, որն իսպանական մսային արտադրանք է, եւ Իսպանիայում գոյություն ունի չորիզոյի տասնյակից ավելի բաղադրատոմս։ «Աթենք Պրայմի» չորիզոյի պատրաստման հիմքում ընկած է հենց իսպանական բաղադրատոմսն ու իրական իսպանական չորիզոյի համը:
Իսկ անգուսի մարմարե մսից պատրաստված բաստուրման ոչ միայն համային, այլ նաեւ էսթետիկ հաճույք է պարգեւում իր տեսքով եւ «գծագրած» անթերի կտրվածքով: Պանչետտան պատրաստված է խոզի մսի լավագույն հատվածից` կրծքամսից: Այն միակ հատվածն է, որի մսային եւ ճարպային շերտերն իրար հաջորդում են մի քանի շերտով:
Ավելի քիչ յուղային մթերք նախընտրողների համար ստեղծվել է Կոպպան` վզի միսը: Իսկ ֆիլեն ամբողջությամբ մսային արտադրանք է` առանց յուղային որեւէ շերտի:
Ներկայացված արտադրանքը բարձր է գնահատվել մեր սպառողների կողմից: Առաջիկայում կհամալրենք «Աթենք Պրայմի» շարքն ու կներկայացնենք նոր տեսականի։
«Մենք` որպես հայկական արտադրող, կարևորում ենք ցանկացած միջոցառում, որը նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ Երևանի Գինու Օրեր Փառատոնը հենց այդ միջոցառումներից է, ուստի մենք նույնպես որոշեցինք միանալ գինու սիրհարներին, առաջարկել գինու հետ համադրելի մեր նորույթները։ Վերջերս մեր սպառողներին ներկայացրել ենք արդեն նոր «Աթենք Փրայմ» շարքը, որն առաջարկում է իտալական պրեմիում դասի մսամթերք՝ չորիզո, պրոշուտտո, պանչետտա և նույնիսկ մարմարե մսից բաստուրմաներ, որոնք ևս իդեալական համադրվում են գինու հետ։  «Աթենքի» թե՛ մսամթերքով,  թե՛ խորտիկներով հնարավոր է պատրաստել գինու ամենահամեղ ափսեն և վայելել այն»,- նշում է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր Արամ Առաքելյանը։
Ընկերությունից վստահեցնում են՝ «Աթենք»-ի տաղավարն առանձնանալու է նաև ձևավորմամբ, գույներով և հետաքրքիր, ինքնատիպ մատուցմամբ։  Մասնակիցները տեղում նաև հնարավորություն կունենան համտեսել բրենդի բնական թաղանթով նրբերշիկներով գրիլի վրա եփված հոթ-դոգները։
«Փորձելու ենք կոլորիտային, հայկական խոհանոցային մթնոլորտ ապահովել։ Ընտրել ենք մեր մսամթերքի հատկապես հայական ու իտալական տեսականին, որոնք գինու հետ լավագույն համադրություններն են։ Կարծում ենք՝ և′ տեղացիները, և′ օտարերկրացի հյուրերը տպավորված կլինեն»։
Նշենք, որ 30-ամյա հայկական առաջատար արտադրող «Աթենք» ընկերությունը ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և իր սպառողին ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի և սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են:  Ընկերությունն իր արտադրության մեջ կիրառում է  սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները, կառավարում և համակարգում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:  «Աթենք» ընկերությունն  ունի 33 ֆիրմային խանութ ՝ ՀՀ-ում՝ 27, ԼՂՀ-ում՝ 1, Վրաստանի Հանրապետությունում՝ 5: Որպես երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց` Հայաստանում ամենամեծն է։ Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է։
Նրբերշիկներ և եփած երշիկներ. գաղտնիքներ գլխավոր տեխնոլոգից
Երշիկներն ու նրբերշիկները որպես նախուտեստ մատուցվող, նախաճաշի և տարբեր  ուտեստների համար ամենաարագ պատրաստվող և սննդարար մթերքներից են: Մսամթերքի այս տեսակների պատրաստման տեխնոլոգիական գործընթացի, առանձնահատկությունների և մատուցման խորհուրդներից պատմում է մսամթերք արտադրող հայաստանյան  առաջատար ընկերության «Աթենք»-ի գլխավոր տեխնոլոգ Նարինե Երիցյանը:
Երշիկներ և նրբերշիկներ. հիմնական տեսակներն ու առանձնահատկությունները
Նրբերշիկի հայրենիքը համարվում է Գերմանիան. առաջին անգամ այն ներկայացրել է գերմանացի հայտնի մսագործ Յոհան Գյորգ Լանները 1804 թվականին, երբ Ֆրանկֆուրտից տեղափոխվելով Վիեննա` իր խանութի հաճախորդներին ցուցադրեց վիեննական անվամբ առաջին նրբերշիկները:
Եփած երշիկները ևս առաջին անգամ պատրաստել են գերմանացիները, իսկ Ռուսատանում առաջին եփած երշիկն արտադրվել է քաղաքացիական պատերազմից հետո`1936 թվականին, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար այդ պատճառով էլ ստացել է բժշկական երշիկ անվանումը:
Ըստ տեխնոլոգիական գործընթացի երշիկները բաժանվում են մի քանի խմբի` երշիկներ, նրբերշիկներ և սարդելկաներ, կիսաապխտած և եփած ապխտած երշիկներ, հում ապխտած երշիկներ, ենթամթերքային երշիկներ, մսահացեր: Եփած երշիկները, նրբերշիկներն ու սարդելկաները կազմում են ընդհանուր երշիկների արտադրության ավելի քան 75%-ը: Այս խմբի երիշիկներն աչքի են ընկնում դյուրամարսությամբ և համարվում են դիետիկ մթերք, քանի որ դրանց խոնավությունը մոտ է թարմ մսին` 55- 75%, իսկ աղի պարունակությունն ավելի քիչ է`1,5- 1,8%:
Նրբերշիկների պատրաստման  փուլերը. մսի կտրատումից մինչև փաթեթավորում
Ինչպես բոլոր տեսակի երշիկների, եփածների դեպքում ևս պատրաստումն անցնում է տեխնոլոգիական որոշակի փուլեր, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները: Նախևառաջ` միսը ոսկրազատվում, ապա ջլազատվում է հյուսվածքներից և կտրատվում: Այս փուլում շատ կարևոր է մսի հետ աշխատելու տեխնոլոգիան ու հմտությունը, որպեսզի  այն չկորցնի  իր անհրաժեշտ հատկությունները: Ոսկրազատմանը հաջորդում է աղադրման փուլը: Աղադրման շնորհիվ մեծանում է մսի ջրակլանման հատկությունը, կպչունությունը, էլասատիկությունը, որոնցից կախված են եփած երշիկների կոնսիստեցիան` կազմությունը, իսկ նրբերշիկների դեպքում` հյութալիությունը:
Հասունացմանը հաջորդում է նուրբ մանրեցման փուլը, որը կատարվում է հատուկ սարքով` բարձր արագությամբ արագ պտտվող դանակների օգնությամբ: Ընթացքում ավելացվում են նաև համեմունքները: Համեմունքները բազմաթիվ են և դրանց ընտրությունն էլ կախված է` ինչպիսի մթերք ենք ուզում ստանալ: Յուրահատուկ ու տարբերվող համ ստանալու համար, մինչև արտադրական գործընացում ներառելը համեմունքների համարդրության հատուկ փորձեր են արվում: Խճողակը մինչև լցոնվելը նույնպես համտեսի և լաբորատոր փորձաքննության է անցնում:
Արդեն պատրաստի խճողակը լցվում է բնական կամ արհեստական թաղանթների մեջ: Ձևավորված բատոնները կախվում են շրջանակների վրա և պահվում սառնարաններում մի քանի ժամ` կախված երշիկների տրամագծից: Այդ ընթացքում բատոնի պարունակությունը խտանում է, ընթանում է կազմագոյացման և գունագոյացման պրոցես:
Հաջորդը՝ ջերմային մշակման փուլն է, որը, կախված մթերքի տեսակից, տարբեր է լինում:
Բնական և արհեստական թաղանթով նրբերշիկներ. առանձնահատակություներ և տարբերություներ
Բնական թաղանթով երշիկները պատրաստվում են կենդանական ծագման հատուկ մշակում անցած թաղանթներով, իսկ արհեստական թաղանթները պաշտպանիչ կաղապար են, որոնց մեջ լցոնվում է խճողակը: Բնական թաղանթով նրբերշիկները և սարդելկաները, եփած երշիկները ջերմային մշակումն անցնում են ժամանակակից ունիվերսալ վառարաններում: Այստեղ իրար հաջորդում են կարմրեցման, չորացման, ծխեցման, եփման և հովացման փուլերը: Իսկ արհեստական թաղանթով երշիկները` միայն եփվում և հովացվում են: Սա բացատրվում է նրանով, որ ի տարբերություն բնականի, արհեստական թաղանթն իր պաշտպանիչ հատկության շնորհիվ թույլ չի տալիս ծխի կլանում:
Հովացման փուլը կատարվում է հատուկ տեխնոլոգիայով, որն անհրաժեշտ է մանրէների զարգացումը կանխելու համար: Հովացում անցած մթերքն արդեն համարվում է  պատրաստ:
Պատրաստի արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է երկու օր. առաջին օրը մսային հումքերի հասունացման, իսկ երկրորդ օրն արդեն խճողակը պատրաստելու, ձևավորելու և եփելու համար: Ստուգման գործընթացը կատարվում է համտեսների և լաբարատոր ցուցանիշների հիման վրա: Համտեսներին, որոնք այլ կերպ կոչվում են օրգանոլեպտիկ ցուցանիշներ, մասնակցում են բազմաթիվ մասնագետներ, ստուգվում է համը, հոտը գույնը: Ամենօրյա ցուցանիշների լաբարատոր հետազոտություններն իրականացվում են «Աթենք» գործարանին կից լաբորատորիայում:
Արտադրությունն ինքնին բարդ գործընթաց է և դրա ընթացքում չեն բացառվում որոշակի շեղումներ, բայց «Աթենքի»  մրցակցային առավելությունն ի սկզբանե ստեղծված որակյալ մթերքն է:
Անկախ արտադրական շեղումներից տատանումներից ու որոշակի գործոններից` «Աթենք» մսամթերքն ունենում է վերջնական արդյունքի սահմանված որակը:  Սա ներքին լուծումների, որոշումների և համապատասխան պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի  արդյունքն է:
Միֆեր եփած երշիկների և նրբերշիկների մասին
Պոլիամիդ (արհեստական) թաղանթով նրբերշիկները նույնքան համեղ չեն, որքան բնական թաղանթովները
Իրականում յուրաքանչյուրն ունի իր առավելությունները: Բնական թաղանթով նրբերշիկները հնարավոր է անցկացնել ծխեցման փուլ, որը մթերքին տալիս է յուրահատուկ համ, իսկ արհեստական թաղանթները թույլ չեն տալիս համապատասան ծխեցում իրականացնել:
Պոլիամիդ թաղանթով նրբերշիկների կարևոր առանձնահատկությունն էլ իրենց երկարատև պահպանման հնարավորությունն է: Այս տեսակի երշիկներն առանձնանում են իրենց նուրբ
վարդագույն երանգով և կաթնային համով: Այսինքն` ոչ թե որակի, այլ  սպառողի նախասիրության և նախապատվության հարց է:
Նրբերշիկները և սարդելկաները հում են
Նրբերշիկները պատրաստի մթերք են, դրանք պետք է ոչ թե եփել, այլ տաքացնել: Եվ, ի տարբերություն եփած երշիկների, նրանք ունեն հյութալիություն, որը կարող ենք զգալ միայն տաքացնելիս:
Խորհուրդ. Ինչպես ճիշտ տաքացնել նրբերշիկները և սարդելկաները
Նրբերշիկները հարկավոր է տաքացնել՝ ավելացնելով սառը ջրի մեջ, եռալուց անմիջապես հետո հանել: Ի դեպ՝ ջուրը պետք է ծածկի դրանք: Որպեսզի նրբերշիկները չպայթեն, հարկավոր է եռացնել երկու-երեք րոպե միջին կրակի վրա: Իսկ նրբերշիկների չպայթելը կարևոր է. օրինակ՝ «Աթենքն» ունի նրբերշիկներ, որոնց բաղադրությունում բաձրորակ սերուցքային կարագ կա, և պայթելու դեպքում, կարագի դուրս գալու պատճառով կարող են փոխվել համն ու բույրը:
Բնական թաղանթով նրբերշիկները տաքացնելուց առաջ, պետք է ծակծկել փայտիկի օգնությամբ և տաքացնել թույլ կրակի վրա:
Քանի որ սարդելկաների տրամագիծը ավելի մեծ է, պետք է ջրի մեջ թողնել մի քանի րոպե ավել, հակառակ դեպքում բատոնի ներսում տաքացված չի լինի:
Այն մթերքները, որոնք նախատեսված են և դրական և բացասական ջերմաստիճանում պահպանելու համար, պետք է նախապես հասցնել սենյակային ջերմաստիճանի, ապա տաքացնել երկուսից երեք րոպե:
Խորհուրդ. Կեղևազատե՞լ նրբերշիկները տաքացնելուց առաջ
Սա ևս միանշանակ չէ, և նախապատվության հարց է: Կեղևազատելուց հետո տաքացված նրբերշիկների համն ավել թույլ է լինում, քանի որ համ և բույր հաղորդող նյութերի մի մասն անցնում է ջրին, իսկ նրբերշիկները դեֆորմանում են: Թաղանթի առկայության դեպքում, պահվում է նրբերշիկների հյութալիությունը, ինչը շատ կարևոր է:
Խորհուրդ. Տապակե՞լ եփած երշիկները
Խորհուրդ չի տրվում. դրանք կորցնում են իրենց նախնական համն ու բույրը: Սակայն եթե դուք տապակած երշիկի սիրահար եք, ապա կան մի քանի կանոններ: Պետք է տապակել ուժեղ կրակին` հետզհետե թուլացնելով այն: Թավայի մեջ տապակված երշիկների ծայրերը թեքվում են դեպի վերև, դրանից խուսափելու համար, երշիկներն ավելի հաստ է պետք կտրատել կամ եզրերում կտրվածքներ անել: Տապակեք երկու կողմից` մեկուկեսական րոպե:
ՕՐԻԳԻՆԱԼ ՀՂՈՒՄ
Մսամթերքը, տարբեր երշիկներն ու նրբերշիկները ցանկացած սեղանի անբաժան մասն են: Դրանք հարմար են տարբեր տեսակի ուտեստների, աղցանների պատրաստման եւ որպես նախուտեստ առանձին մատուցման համար ինչպես առօրյայում եւ կարեւոր առիթներին, այնպես էլ ճամփորդելիս: Այդ բազմազանության մեջ  որակյալ մսամթերքի ճիշտ ընտրությունը, իհարկե, ամենակարեւոր խնդիրներից է: Մսամթերքի շուրջ ձեւավորված միֆերի բացահայտման եւ առհասարակ որակյալ մսամթերք ընտրելու խորհուրդներ ստանալու նպատակով զրուցել ենք  մսամթերք արտադրող հայաստանյան  առաջատար ընկերության «Աթենք»-ի գլխավոր տեխնոլոգ Նարինե Երիցյանի հետ:
Եվ այսպես, ինչպե՞ս ընտրել որակյալ արտադրանք:
Խորհուրդ՝ կարողանալ ճիշտ «կարդալ» բաղադրությունը
«Առհասարակ, յուրաքանչյուր մթերք գնելիս առաջին քայլը պետք է լինի բաղադրությունն ուսումնասիրելը: Կան մի քանի պարզ կանոններ, որոնց շնորհիվ հնարավոր է հասկանալ, թե ինչպիսին է  պրոդուկտը:
Տեսեք, սննդամթերքի բաղադրամասերը ներկայացվում են ըստ իրենց պարունակության զանգվածային մասի նվազման կարգի. եթե առաջինը նշված է խոզի միսը, հետո խոզաճարպը կամ հավի միսը, ուրեմն բաղադրությունում գերակշռում է առաջինը:
Ի դեպ, շատերին վանում է բաղադրության մեջ խոզաճարպի առկայությունը, բայց սա այն բաղադրիչն է առանց որի նրբերշիկները եւ սարդելկաները չեն ունենա հյութալիություն, եփած երշիկները՝ նուրբ կազմություն, իսկ հում ապխտած եւ կիսաապխտած երշիկներում խոզաճարպն ապահովում է իրենց դասին բնորոշ կտրվածքի պատկերը: Շնորհիվ խոզաճարպի՝ մթերքում  բոլոր համեմունքներն ավելի արտահայտիչ են դառնում:
Սննդամթերքի հատկությունների, սննդային արժեքի, պատրաստման եւ օգտագործման մասին տեղեկությունները միայն տեքստային չեն. հաճախ հանդիպում են նաեւ պատկերներ եւ նշաններ: Ամենահաճախ հանդիպողները E սիմվոլներն են: Դրանք տարբեր են եւ ունեն թույլատրելի սահմաններ: Օրինակ՝ E300-ը ասկորբինաթթուն է՝ մեզ բոլորիս քաջ հայտնի վիտամին C-ն, որը մսամթերքի գույնը պահպանելու  համար է:
Մի փոքրիկ հուշում եւս. եթե մթերքի պիտանելիության ժամկետն այնքան էլ երկար չէ, ապա այդ մթերքում բացակայում են կոնսերվանտներն ու վնասակար հավելումները: Բայց այս դեպքում էլ պետք է ուշադիր լինել, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ այնպիսի փաթեթավորում, որը մթերքի թարմությունը պահպանում է բավականին երկար ժամանակ։
4
Այսինքն` առանց փաթեթավորման մթերքի պահպանման ժամկետն էականորեն տարբերվում է փաթեթավորվածից։ Երշիկների թաղանթների առկայությունը նույնպես նպաստում է պահպանման ժամկետի երկարությանը, օրինակ՝ եփած երշիկների բազմաշերտ պոլիամիդային թաղանթը ապահովում է 30 օրվա պահպանում։
Նկատած կլինեք, որ առանց փաթեթավորման նրբերշիկների վրա պահպանման ժամկետի մակնշում հաճախ չի լինում, եւ սպառողները նրբերշիկի թարմության մասին եզրակացություն են անում զուտ արտաքին տեսքով: Մեր դեպքում նույնիսկ առանց փաթեթավորման՝ շարանով նրբերշիկների վրա է մակնշված ժամկետը: Այս խնդիրը լուծել ենք՝ նրբերշիկի շարանների վրա ժամկետի մակնշում պարունակող ժապավեն կապելով։
Խորհուրդ՝ լինել ուշադիր մթերքի արտաքին տեսքի եւ գույնի նկատմամբ
Կան մի քանի պարզ կանոններ, որոնք օգնում են արտաքին տեսքի հիման վրա ընտրել որակյալ մսամթերք: Նախ պետք է ուշադիր լինել, որ երշիկի թաղանթը լորձապատ չլինի, չլինեն նաեւ բորբոսային հետքեր կամ գոյացություններ: Կիսաապխտած երշիկների գլանակները պետք է լինեն չոր, եթե դրանք առանց փաթեթավորման են, իսկ վակուումով փաթեթավորված մթերքը բացելուց հետո կարող է ունենալ մակերեսային խոնավություն, որը բնական երեւույթ է։
Ամբողջական մսակտորներից պատրաստված ուտեստները կտրելիս երբեմն կարող եք հանդիպել նաեւ ծիածանագույն երանգավորում․ դա ոչ թե մթերքի թերություն կամ տեխնոլոգիական ընթացքի խախտում է , այլ կապված է մկանային հյուսվածքների կտրման եւ լույսի բեկման անկյան հետ:
Մսամթերքի գունավորումը եւս կարող է հուշող հանգամանք լինել: Կախված տվյալ բաղադրության մեջ մսային հարաբերակցությունից՝ մթերքի գույնի երանգները կարող են տատանվել: Կամ դրա մեջ կարող է լինել որեւէ համեմունք, օրինակ՝ կարմիր պղպեղ, որը եւս ազդում է գույնի փոփոխության վրա:
Գունային երանգը տարբերվում է նախ ըստ մսի տեսակի. տավարի միսն ավելի մուգ է, խոզի միսն ունի վարդագույնին մոտ երանգավորում, հավի միսն ավելի բաց գույնի է: Մսերի գունավորումը տարբերվում է ոչ միայն ըստ կենդանիների տեսակի, այլեւ սեռի եւ տարիքի: Օրինակ՝ արուների միսն ավելի մուգ է:
4
Տարբեր են գունավորումները նաեւ մսի տարբեր կտորներով պայմանավորված: Օրինակ, աշխատող մկաններ պարունակող  հատվածները թթվածնի կարիք ավելի շատ ունեն, իսկ թթվածին  տեղափոխող սպիտակուցները կարմիր են , ինչով  էլ պայմանավորված է այդ հատվածի մսի ավելի մուգ գույնը:   Ուստի, օրինակ՝ հավի ազդրամիսն ավելի մուգ է, քան կրծքամիսը:  Նույնը նաեւ  խոզի մսի դեպքում է:
Խորհուրդ՝ գնահատել մթերքը շոշափելով
«Մսամթերքն ըստ կոնսիստենցիայի կարող է լինել չոր, կիսաչոր, նուրբ ու հյութալի կամ ձիգ: Դա կախված է կոնկրետ արտադրանքի տեսակից: Կա կարծրատիպ, որ եթե հում ապխտած երշիկը ձիգ չէ, ապա չի կարող լավը լինել, գուցե պատշաճ կերպով չի չորացվել: Օրինակ՝ արտերկրում նախապատվությունը տալիս են նուրբ ու հյութալի մսամթերքին, իսկ հայ սպառողները հիմնականում նախընտրում են չոր ու ձիգ կոնսիստենցիայով երշիկեղեն ու մսամթերք: Բայց ասեմ, որ ժամանակի ընթացքում պահանջարկը  փոխվում է, այստեղ եւս ցանկանում են փորձել նորույթներ, եւ այն ինչ հանդիպել են եվրոպական երկրներում, ուզում են հասանելի լինի նաեւ Հայաստանում:  Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի մսամթերքի արտադրության ուրույն ոճն ու ավանդույթները: Ես միշտ նշում եմ, որ Հայաստանն ու հայերը տարածաշրջանում աչքի են ընկնում մսային ուտեստների եւ մսամթերքի պատրաստման յուրօրինակ մոտեցումներով, եւ մեր տեղական արտադրանքն իր որակով ոչնչով չի զիջում եվրոպականին թե´ որակի, թե´ համային ու հոտային հատկանիշների առումով մրցունակ է ինչպես  ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
Կարեւոր խորհուրդ սպառողներին, որ կիսաապխտած երշիկների ընտրության հարցում հատուկ ուշադրություն դարձնեն, որ սեղմելիս փափուկ չլինեն, իսկ եփած երշիկների մսային բաղադրության առկայությունը ստուգելու համար պետք է պարզապես երշիկից կտրել մի շերտ եւ ոլորել այն: Ոլորման արդյունքում երշիկը չպետք է կոտրվի։
Եվս մեկ հետաքրքիր փաստ նրբերշիկների վերաբերյալ. շատերը կարծում են, որ նրբերշիկները հում են եւ տաքացնելու նպատակը դրանք եփելն է: Իրականում նրբերշիկները լիարժեք պատրաստված մսամթերք են, ինչպես եփած երշիկներն ու  մսամթերքի  մյուս տեսակները, բացառությամբ  գրիլ տեսակի նրբերշիկներից ։
Նախապատվությունը պետք է տալ բնական ծխեցված մթերքներին: Ծխեցված մթերքները տարբերվում են արտաքին գույնով՝ ոսկեգույնից մինչեւ շագանակագույն երանգի եւ տիպիկ հոտով։  Բացի  հարուստ եւ հագեցած համ հաղորդելուց ծխեցումն ունի մսամթերքի համար շատ կարեւոր՝ մանրէասպան հատկություն։ Ծխեցման գործընթացի ապահովումը, իհարկե, բավականին ռեսուրսատար աշխատանք է, եւ ոչ բոլոր կազմակերպությունները կարող են իրենց թույլ  տալ նման տեխնոլոգիայի ներդրում։
4
Նարինե Երիցյանը
«Աթենք» ընկերությունն իր ստեղծման օրվանից ի վեր առաջնային կարեւորություն է տալիս  ծխեցման գործընթացին եւ  կատարելագործում է տեխնոլոգիան՝ օգտագործելով գերմանական սարքավորումներ եւ ներկրելով  կաղնու ու հաճարի փայտերի որակյալ թեփ:
Որպես տեղական մսամթերքի առաջատար ու խոշոր արտադրող, մենք մեծ նշանակություն ենք տալիս, իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաներին. անընդհատ ավելացնում ենք մեր արտադրական հզորությունները:
Բարձրորակ արտադրանք ստանալու համար առանձնակի կարեւոր է  հումքի  ձեռքբերումից  մինչեւ  սպառման եւ  վաճառքի  կետ հասցնելու գործընթացի վերահսկումը:Իսկ սպառողներին խորհուրդ կտամ օգտվել վստահելի եւ տարիների փորձ ունեցող արտադրողների մսամթերքից: Մի՛ թերագնահատեք տեղական արտադրանքը, այլ պարզապես եղե՛ք գիտակ սպառող»:
Հոկտեմբերի 26-ին մեկնարկել է «Իմ ապագան իմ ձեռքերում է» արցախցի երեխաների մասնագիտական կողմնորոշմանն օգնելուն ծրագրի երկրորդ փուլը:
Ծրագիրը նախաձեռնել է 8 18 Special Edition Consulting ընկերության հիմնադիր Նանա Հովհաննիսյանը՝ Արցախի ԿԳՄ նախարարության հետ համատեղ։ Նախագծի ընթացքում երեխաներն այցելում են նաեւ տարբեր մասնագիտական, կրթական ու արտադրական ընկերություններ: Այս անգամ արցախցի պատանիներին իր գործարաններից մեկում հյուրընկալել էր մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը:
Պատանիները շրջայց են կատարել «Աթենք»-ի գործարանում, անձամբ հետեւել  երշիկի եւ կիսաֆաբրիկատների պատրաստման ամբողջ գործընթացին՝ հումքի մշակումից մինչեւ պատրաստի արտադրանքի փաթեթավորում:
Գործարանի գլխավոր տեխնոլոգ Տիգրան Անանյանն ու «Աթենք» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեփան Ճորուխյանը ներկայացրել են մսամթերքի պատրաստման նրբություններն ու գաղտնիքները, մսամթերքի սպառման առանձնահատկությունները: Այնուհետեւ երեխաները հարց-պատասխան ձեւաչափով քննարկել են արտադրության եւ մսամթերքի շուկային վերաբերող, ինչպես նաեւ մարքեթոլոգի, վաճառքի պատասխանատուների, տեխնոլոգի մասնագիտություններին վերաբերող հարցեր, ծանոթացել դրանց  պահանջվող հմտություններին ու որակավորումներին:
«Աթենք» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեփան Ճորուխյանի հավաստմամբ նման ծրագրերը երեխաների համար կարեւոր են հատկապես կյանքի այս փուլում.
«Ողջունելի է  նմանատիպ  ծրագրերի իրականացումը, քանի որ պատանիները հենց այս տարիքից պետք է ծանոթանան շուկային ու բիզնես միջավայրին, իմանան թե ինչ արժեքներով են առաջնորդվում ընկերությունները շուկայի, տնտեսության զարգացման եւ աշխատակիցների հետ հարաբերություններ կառուցելու տեսանկյունից: Կարեւոր է նաեւ, որ երեխաները հնարավորություն ունենան շփվելու, հարցեր ուղղելու արդեն իսկ որոշակի ճանապարհ անցած մասնագետների հետ, եւ պատկերացում կազմեն յուրաքանչյուր մասնագիտության ու աշխատանքի վերաբերյալ»:
«Աթենք»-ի գլխավոր տեխնոլոգ Տիգրան Անանյանն էլ նշել է․ «Շրջայցի ընթացքում երեխաներին ներկայացրինք ամբողջ արտադրությունն ու դրանում կիրառվող սկզբունքները, ասեմ որ երեխաները, իսկապես, մեծ սիրով եւ ուշադրությամբ էին հետեւում աշխատանքային ընթացքին, հետաքրքիր հարցեր ուղղում։ Կարծում եմ այս այցելությունը նրանց կօգնի հետագայում նոր մասնագիտությունների ուսումնասիրման եւ կողմնորոշման հարցում»։
«Իմ ապագան իմ ձեռքերում է»  ծրագրի նախաձեռնող Նանա Հովհաննիսյանի կարծիքով՝ նմանատիպ կառույցներ այցելելը երեխաներին օգնում է է´լ ավելի լավ պատկերացում կազմել միանգամից մի քանի մասնագիտությունների եւ հատկապես բիզնես շուկայի մասին.
«Ծրագիրը մեկնարկելու պահից ի վեր բազմաթիվ կազմակերպությունների աջակցությունն ենք ստացել, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում: Մեր բոլոր գործընկեր կազմակերպություններից ցանկացածը հետաքրքիր է յուրովի է, այս գործարանը եւս: Երեխաներն այստեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու երկրի տնտեսության համար կարեւոր ճյուղերից մեկի՝ արտադրության բարդ եւ պատասխանատու գործընթացին»:
Ծրագրի մասնակիցներից արցախցի Ավագիմյան Անին ասում է, որ «Աթենք»-ի գործարանն այս ընթացքում այցելած հետաքրքիր վայրերից մեկն էր․
«Շատ հետաքրքիր էր գործարանում, քանի որ առաջին անգամ էինք տեսնում մսամթերքի պատրաստման ընթացքը։ Մեր պատկերացումներն ամբողջացան եւ ինչ-որ առումով նաեւ փոխվեցին գործարան այցելելուց հետո, եւ շատերիս համար արդեն պարզ դարձավ այս ոլորտի մասնագիտությունների էությունն ու կարեւորությունը»։
Երեխաներն «Աթենք»-ից հեռացան խորհրդանշական նվերներով: Ընկերության ղեկավար կազմը երկար է քննարկել, թե ինչ գիրք ընտրել, վստահ են, որ շատ լավ գրքեր կան, որոնք պետք է կարդալ, բայց Նապոլեոն Հիլլի «Մտածիր եւ հարստացիր»-ը պատանիների աշխարհայացքում շատ բան կփոխի, կլայնացնի մտահորիզոնը, կօգնի լինել սկզբունքային ու միշտ պայքարող, կսովորեցնի երբեք չհանձնվել ու միշտ նայել առաջ՝ դեպի պայծառ ապագա։
«Իմ ապագան իմ ձեռքերում է» Ծրագրի առաջին փուլը մեկնարկել էր հոկտեմբերի 19-ին, ամփոփվել՝ հոկտեմբերի 23-ին, իսկ երկրորդը կավարտվի հոկտեմբերի 30-ին:
ՕՐԻԳԻՆԱԼ ՀՂՈՒՄ
Դրամահավաքին է միացել Ադամյանների ընտանիքը: Ադամյան եղբայրներն իրենց պատկանող «Աթենք» եւ «Ադամիում» ընկերությունների կողմից 55 մլն դրամ են փոխանցել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար»):
«Պաշտպանության բանակին, Հայաստանին եւ Արցախին աջակցելու նպատակով մենք պետք է ամուր պահենք թիկունքը, լինենք համախմբված եւ մեր աշխատանքով շարունակենք նպաստել երկրի ու տնտեսության զարգացմանը: Այսօր կարեւոր է բոլորիս ներդրումն ու միասնականությունը»,- նշված է հայտարարության մեջ:
ՕՐԻԳԻՆԱԼ ՀՂՈՒՄ
Մսամթերքի արտադրությունը երկարատեւ աշխատանք է: Այդ գործընթացում յուրաքանչյուր փուլ վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից, իսկ ամբողջ ընթացքը՝ հումքի ստացումից մինչեւ պատրաստի արտադրանք գլխավոր տեխնոլոգի պատասխանատվության ներքո է:
Մսի տեխնոլոգի մասնագիտության առանձնահատկությունների, արտադրության ապահովման կարեւոր կանոնների եւ մսամթերքի արտադրության հայկական ավանդույթների մասին զրուցել ենք Հայաստանում մսամթերքի առաջատար արտադրողներից «Աթենք» ընկերության գլխավոր տեխնոլոգ Նարինե Երիցյանի հետ:
- Նարինե, գիտենք, որ «Աթենք» ընկերության հետ Ձեր «ծանոթությունը» վաղեմի պատմություն ունի: Կպատմե՞ք՝ ինչպե՞ս եւ երբ սկսեցիք Ձեր մասնագիտական ուղին «Աթենք» ընկերությունում:
- Առաջին անգամ, երբ «Աթենք»-ի գործարան եկա, դեռ ուսանող էի: 2008 թվականն էր: Այդ ժամանակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մսի եւ մսամթերքի տեխնոլոգիաների բաժնում էի սովորում, եւ կուրսընկերներիս հետ արտադրական պրակտիկա էինք անցնում: Շատ ոգեւորված էի, տպավորված արտադրության կազմակերպման գործընթացով, աշխատանքային մթնոլորտով եւ կարգապահությամբ: Այդ պահից սկսած ինձ համար որոշեցի՝ եթե երբեւիցե աշխատեմ որեւէ կազմակերպությունում, ապա դա պետք է լինի հենց «Աթենքը»-ը. իմ երազանքի աշխատավայրն ու նպատակի բարձր նշաձողը «Աթենք»-ն էր դարձել:
Համալսարանն ավարտելուց հետո եւ´ ուսման, եւ´ աշխատանքային դադար ունեցա,  քանի որ երեխաների խնամքի արձակուրդում էի: Մեր ոլորտն արագ զարգացող ու անընդհատ փոփոխվող է, եւ ինձ մոտ մտավախություն կար, որ գուցե ես փոքր-ինչ հետ եմ մնացել նորամուծություններից, չէի համարձակվում աշխատանք փնտրել հենց իմ՝ տեխնոլոգի մասնագիտությամբ: Որոշեցի դիմել «Աթենք» ընկերություն, որքան էլ տարօրինակ հնչի, հաշվապահի հաստիքի համար:
Աշխատանքի ընդունման հարցազրույցներից մեկի ժամանակ հանդիպում ունեցա  ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ, ում հետ զրույցն  էլ դարձավ շրջադարձային: Ինձ համար անսպասելի ու հաճելի էր լսել, որ պարոն Ադամյանն ինձ տեսնում է տեխնոլոգի դերում, քանի որ  գիտելիքներս թույլ են տալիս աշխատել հենց նեղ մասնագիտական հաստիքում: Չեմ էլ կարող նկարագրել, թե ինչ մեծ ոգեւորություն ու պատասխանատվություն էր ինձ համար, երազանքս էր իրականանում: Գուցե այն չիրականանար, եթե «Աթենք» ընկերությունում չարժեւորեին, չվստահեին դեռեւս աշխատանքային փորձ չունեցող, սակայն մեծ ձգտումով, հեռանկարային երիտասարդներին, ու հնարավորություն չընձեռեին նրանց ինքնադրսեւորվելու եւ կայանալու:
Այսպես, արդեն 7 տարի է՝ աշխատում եմ «Աթենք» ընկերությունում, որից 6-ը՝ որպես տեխնոլոգ եւ այս տարվանից արդեն որպես գլխավոր տեխնոլոգ:
- Ի՞նչ է իրենից ենթադրում մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության գլխավոր տեխնոլոգի աշխատանքը: Որո՞նք են հիմնական պարտականություններն ու առանձնահատկությունները:
- Արտադրության նախապատրաստումից, հումքի ընդունումից եւ որակի գնահատումից, նախնական մշակումից մինչեւ նոր բաղադրագրերի ստեղծում, պատրաստի արտադրանքի փորձարկում եւ ամբողջ արտադրական գործընթացի վերահսկումը տեխնոլոգի պատասխանատվության ներքո են: Մեր հետաքրքիր եւ բազմաբնույթ աշխատանքը մի քանի մասնագիտությունների միավորում է՝ ինժեներիա, հաշվապահություն, կառավարում, մարքեթինգ: «Աթենք»-ում այդ բաժիններն առանձնացված են, իսկ տեխնոլոգը մշտապես առնչվում է այդ բաժիններից յուրաքանչյուրի հետ:
Գլխավոր տեխնոլոգի պարտավորությունների շրջանակն ավելի լայն է: Նա վերահսկում է նաեւ հատուկ տեխնոլոգիական բաժինը, հրահանգավորում եւ հետեւում է անձնակազմի աշխատանքին: Տեխնոլոգի աշխատանքի էությունն ամեն բան հավասարակշռության մեջ պահելն է. մի կողմից արտադրել որակյալ մթերք եւ դյուրին դարձնել արտադրության գործընթացը, մյուս կողմից՝ ապահովել  կազմակերպության մրցունակ դիրքերը:
- Տեխնոլոգի կարեւոր գործառույթներից է բաղադրագրերի ստեղծումը:  Ինչպե՞ս եք դրանք ստանում:
- Ինչպես արդեն նշեցի, մեր աշխատանքը ստեղծագործական է, իսկ էքսպերիմենտները դրա անբաժանելի մասն են: Նոր գաղափարներն ամենուր են՝ որեւէ նոր համեմունք կամ մթերք փորձելիս, հետաքրքիր պրոդուկտ կամ պիտակ տեսնելիս եւ այլն:
Օրինակ՝ մեր կիսաապխտած իսպանական երշիկի համը ստացել ենք երկար փորձարկումների արդյունքում: Ուզում էինք հետաքրքիր ու տարբերվող մթերք ստանալ, բայց արդյունքն անընդհատ չէր գոհացնում: Փորձարկումներից մեկի ժամանակ անհրաժեշտ համեմունքից բավարար քանակություն չկար, եւ չափաբաժինը լրացրեցինք մեկ այլ համեմունքով: Արդյունքում՝ ստացանք այն համը, որը փնտրում էինք:
Նշեմ նաեւ, որ բաղադրագրեր ստեղծելը միայն անձնական նախաձեռնություն չէ, տեխնոլոգին տրվում են նաեւ նոր արտադրանք ստեղծելու հստակ ու կոնկրետ պահանջներով առաջադրանքներ:
- Ինչո՞վ է առանձնահատուկ «Աթենք» ընկերության արտադրությունը: Ի՞նչ տեխնոլոգիաներով եք իրականացնում մսամթերքի արտադրական գործընթացը։
- «Աթենք» ընկերությունում միաժամանակ կիրառվում են մսամթերքի արտադրության եւ´ ավանդական, եւ´ ժամանակակից տեխնոլոգիաներ: Առաջինն իր բնույթով ժամանակատար է, եւ ցանկալի արդյունք ստացվում է հիմնականում մարդկային գործոնի շնորհիվ:
Ավանդական մեթոդը ենթադրում է մսի երկարատեւ մշակում՝ աղադրում, հասունացում, հնեցում եւ չորացում. այս ամենը կարող է տեւել մինչեւ անգամ 40 օր: Ավանդական տեխնոլոգիաներով պատրաստված արտադրատեսակները բավականին պահանջված են եւ մեր սպառողների քիմքին հաճելի, քանի որ մսամթերքը պատրաստվում է ճիշտ տնականի նման: «Աթենք» ապրանքանիշի Ավանդական գուրման, Ավանդական Մոսկովյան, Մինի սալյամի, հում ապխտած երշիկներից Կոնյակով, Պիկանտ, Լենիանական, Չորիզո  տեսակները, Սուջուխը, Բաստուրման, հում ապխտած ուտեստներից ՝բեկոնը, վզի միսը, ֆիլե-բալիկը, Ուկրաինական եւ Հունգարական շպիկերը, տավարի լեզուն, խոզի ազդրերի՝ համեմունքային եւ ԳՈՍՏ տեսակները, խնձորով հնդկահավը միմիայն այս տեխնոլոգիայով են պատրաստվում:
Ոչ բոլոր արտադրողներն են նախապատվությունը տալիս ավանդականին: Խոշոր ընկերությունները նախընտրում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել արագ ու մեծ ծավալով արտադրանք: Բայց ավանդական մոտեցումների կիրառումը միանշանակ առավելություն է, ուստի մեր արտադրությունում այն յուրահատուկ տեղ ունի:
Որպես տեղական մսամթերքի առաջատար ու խոշոր արտադրող, մենք մեծ նշանակություն ենք տալիս, իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաներին. անընդհատ ավելացնում ենք մեր արտադրական հզորությունները, որպեսզի ապահովենք որակյալ մսամթերքի լայնածավալ արտադրություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես մեր տեղական, այնպես էլ արտաքին շուկաների սպառողներին:
- Կարո՞ղ ենք ասել, որ կան մսամթերքի արտադրության հայկական ավանդույթներ: Արդյո՞ք հայկական արտադրության մսամթերքն արտադրական տեխնոլոգիաներով, մեթոդներով եւ  որակով մրցունակ է միջազգային շուկաներում:
- Յուրաքանչյուր երկիր ունի մսամթերքի արտադրության ուրույն ոճ ու ավանդույթներ: Ասել, որ դրանք մեզ մոտ բացակայում են, միանշանակ սխալ կլինի, քանի որ հայերը տարածաշրջանում աչքի են ընկել մսային ուտեստների եւ մսամթերքի պատրաստման յուրօրինակ մոտեցումներով:
Հայերիս համար հիմնականում ընդունելի են համեմունքային արտահայտիչ համով եւ չոր, ձիգ կոնսիստենցիայով մթերքները: Իհարկե, ընթացքում փոխվում են սպառողների ճաշակն ու նախասիրությունները, մարդիկ ցանկանում են նոր համեր փորձել: Նրանք ճանապարհորդում են, տարբեր երկրներում համտեսում  նոր պրոդուկտներ, ինչն էլ նոր պահանջարկ է ձեւավորում: Բայց, օրինակ, մեր գործողումների ընթացքում լինելով երշիկի հայրենիք համարվող Գերմանիայում, ինչպես նաեւ Ավստրիայում՝ նկատել ենք, որ այնտեղ նախապատվությունը տալիս են ավելի նուրբ ու հյութալի երշիկներին:
Ուրախ եմ նշել, որ մեր տեղական արտադրանքը թե´ որակի, թե´ համային ու հոտային հատկանիշների  ու թե´ լայն տեսականու առումով մրցունակ է արտաքին շուկաներում: Այդ մասին են վկայում նաեւ Ռուսաստանում ու հատկապես Վրաստանում մեր մսամթերքի մեծ պահանջարկը: Տարբեր երկրներից եկած մասնագետներն էլ նույնն են փաստում, համտեսների ընթացքում էլ միշտ գովեստի խոսքեր ենք լսել:
- Կնշե՞ք արտադրության արդյունավետության ապահովման 5 կանոն կամ պահանջ, որոնց պետք է հետեւել մսամթերքի արտադրության ժամանակ:
- Արտադրությունում առաջնային կանոնների ցանկը միանշանակ գլխավորում են սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք մեր արտադրամասերում պահպանվել եւ պահպանվում են ամենայն խստությամբ: Հետո որակյալ ու անվտանգ հումքն է, որը մենք ձեռք ենք բերում հայաստանյան եւ եվրոպական առաջատար մատակարարներից: Հաջորդը՝ պրոֆեսիոնալ եւ հմուտ մասնագետներն են, ովքեր տիրապետում են մսամթերքի արտադրության բոլոր նրբություններին եւ անհրաժեշտ տեխնոլոգիաներին: «Աթենք» ընկերության տեխնոլոգիական ամբողջ անձնակազմը պարբերաբար վերապատրաստումներ է անցնում, փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ ունենում արտասահմանյան գործընկերների հետ: Արտադրության արդյունավետության ապահովման կանոններից մյուսը ժամանակակից սարքավորումների առկայությունն է. մենք անընդհատ հետեւում ենք միջազգային միտումներին, նորություններին եւ փորձում դրանք կիրառել մեր արտադրության գործընթացում: Եվ իհարկե, էլ ինչ որակյալ արտադրանք, առանց բարեխիղճ աշխատանքի, որն ի սկզբանե եղել է «Աթենք» ընկերության գործունեության հիմքում, եւ ամենակարեւոր արժեքն է մեզ համար: Վերջինս կարեւոր է արտադրության  բոլոր  փուլերում, եւ բոլորի համար՝ բանվորից մինչեւ տնօրեն: Մեր թիմն անընդհատ կատարելագործվում, զարգանում եւ պահպանում է ընկերության որդեգրած արժեքները:
Օրիգինալ հղում
Օրերս տեղեկացանք, որ մսամթերք արտադրող հայաստանյան առաջատար «Աթենք» ընկերությունը կառուցում է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր, ընդարձակ գործարան: Նախագծի  առանձնահատկությունների, ներդրումների եւ ընթացիկ աշխատանքների  մասին զրուցել ենք «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ:
- Պարո´ն Ադամյան, արտակարգ դրության պայմաններում բազմաթիվ ընկերություններ կանգնեցին ճգնաժամի առջեւ: «Աթենք» ընկերությանը որքանո՞վ է հաջողվել դիմակայել կամ հաղթահարել տնտեսական մարտահրավերները:
- Իրականում, չկա գործունեության ոլորտ, որը չի կրել այս ճգնաժամի հետեւանքները: Իհարկե, որոշ ոլորտներ ավելի շատ, որոշները՝ քիչ, որոշներն անգամ ամբողջությամբ դադարեցրեցին իրենց գործունեությունը: Ճգնաժամը չի շրջանցել եւ ոչ մի բիզնեսի՝ այդ թվում նաեւ «Աթենք» ընկերությանը:
Մենք առաջին անհրաժեշտության սպառման եւ պահանջված  պրոդուկտ` մսամթերք  ենք արտադրում եւ այս  ընթացքում մեզ համար առաջնային էր ամեն գնով արտադրության գործընթացն անգամ մեկ օրով չդադարեցնելը: Սակայն մի շարք օբյեկտիվ պատճառներով սպառման  ծավալների փոփոխություն  նկատվեց: Հատկապես ամենաշատ վնասներ կրած հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտների չգործելն ուղղակիորեն ազդեցություն ունեցավ մեր մեծածախ վաճառքների վրա, քանի որ բազմաթիվ կազմակերպությունների համար մսամթերքի մատակարար ենք: Դրանից բացի, իր ազդեցությունն ունեցավ նաեւ զբոսաշրջության ոլորտի չգործելը:
Սակայն, ինչպես բազմիցս նշել եմ, ճգնաժամը նաեւ նոր հնարավորություն է: Եվ մենք բիզնեսի համար այս  դժվարին փուլում փորձեցինք օգուտ քաղել «հարաբերական դադարից» ու մեր գործողություններն ուղղել ընկերության կառուցվածքային փոփոխություններին, ռազմավարական եւ երկարաժամկետ ծրագրերին:
Կարեւորն այն է, որ մենք մեր զարգացման ու աճին նպաստող ծրագրերը եւ ռազմավարությունը չենք փոխվել: Շարունակելու ենք  ընդլայնել մեր արտադրության ծավալները, ֆիրմային  խանութների ցանցն ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: Համավարակի սկսելուց առաջ` մարտ ամսին,  Թբիլիսիում բացեցինք «Աթենք»-ի երկրորդ ֆիրմային խանութը,  նախապատրաստվում էինք գործարկել նաեւ երրորդը, սակայն հասկանալի պատճառով այն հետաձգվեց: Սահմանները բացվելուն պես՝ դա առաջին ծրագրերից է լինելու, շարունակելու ենք  նաեւ արտահանման գործընթացները:
Այսօր մեր ամենամեծ ու ռազմավարական քայլը «Աթենք» ընկերության արտադրության հզորությունների ավելացման նպատակով նոր գործարանի կառուցումն է:
- Արդյոք ռիսկային չէ՞ ներկա փուլում խոշոր ներդրումներ իրականացնելն ու նոր գործարան հիմնելը։ Ինչո՞վ էր պայմանավորված նման  որոշումն այս շրջանում:
- Մեզ համար միշտ էլ առաջնային ու թիրախային է եղել  ներքին շուկան: Մինչ օրս մենք նպատակ ենք ունեցել բավարարել ներքին շուկայի պահանջարկը՝ առաջարկելով միայն թարմ ու բարձրորակ արտադրանք: Ժամանակի ընթացքում, արտադրական հզորություններն ավելացնելով նաեւ փորձեցինք դուրս գալ արտաքին շուկաներ:
Ե´վ ներքին, եւ´ արտաքին պահանջարկը բավարարելու, հայկական արտադրության մսամթերքն ավելի մեծ ու հեռանկարային շուկաներում ներկայացնելու նպատակով դեռեւս նախորդ տարի ներդրումներ կատարելու եւ նոր գործարան հիմնելու որոշում ընդունեցինք: Մեր ընկերության՝ 2020 թվականի  ռազմավարական հիմնական նպատակներն ուղղված են դեպի Վրաստան եւ Ռուսաստանի Դաշնություն արտահանման գործընթացների ակտիվացմանը: Նոր գործարանի հիմնումը կնպաստի մեր գործունեության աշխարհագրության ընդլայնմանը:
- Որքա՞ն է կազմում ներդրումների ընդհանուր ծավալը։ Ինչո՞վ է տարբերվելու «Աթենք»-ի նոր գործարանը  նախորդներից կամ շուկայում առկա մյուսներից։
- Նոր գործարանի կառուցումը նախատեսվում է Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում: Այն Երեւանի Ծարավ Աղբյուրում գտնվող երշիկների մեր արտադրամասից կրկնակի մեծ է լինելու. ընդհանուր մակերեսը 18-20 հազ. քմ է:
Կառուցվող գործարանի հզորությունը շատ ավելի մեծ է լինելու, քան «Աթենք»-ի երկու գործարաններինը, եւ այդ հզորությունը կատարելագործելու, տեխնիկական հագեցվածությունն ապահովելու նպատակով եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծելու ենք նոր սերնդի սարքավորումներ ու հոսքագծեր: Դրա համար իրականացնելու ենք շուրջ 7-8 մլրդ դրամի ներդրում:
Եթե գործարանն աշխատի իր ողջ ներուժով ու հզորությամբ, ապա մենք կկարողանանք սպասարկել ներքին շուկան՝ միաժամանակ իրականացնելով մեծածավալ արտահանում, ինչպես նաեւ կստեղծենք մոտ 300 նոր աշխատատեղ:
Նոր գործարանը թույլ կտա ընդունել Ռուսաստանի Դաշնության խոշոր առեւտրային ցանցերի բոլոր պատվերները՝ միեւնույն ժամանակ ապահովելով ներքին շուկայի պահանջարկը:
Որակի բարձր երաշխիքն ապահովելու եւ մսամթերքի արտադրության ավանդույթները նոր մակարդակի բարձրացնելու համար մենք գործարանը կառուցելիս հաշվի ենք առնելու յուրաքանչյուր մանրուք՝ հետեւելով աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, նորություններին եւ առաջատար միտումներին: Սակայն նոր գործարանում էլ շարունակելու ենք նաեւ ավանդական տեխնոլոգիաներով  արտադրությունը, որն «Աթենք» ընկերության առավելություններից մեկն է, եւ որով մենք հնարավորություն ունենք ներկայացնել մսամթերքի արտադրության հայկական ավանդույթները, համն ու հոտը:
Մեր նոր գործարանի ստեղծման հիմքում նաեւ  մեծ ու հավակնոտ նպատակ է. հայկական արտադրության մսամթերքը դարձնել ճանաչելի եւ մրցունակ  ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանը՝ մսամթերքի արտադրության ուրույն ձեռագիր ունեցող առաջատար երկրներից մեկը: Ասեմ, որ այս ամենի համար մենք ունենք մեծ ներուժ, որովհետեւ մեր արտադրանքն իր որակով ոչնչով չի զիջում եվրոպական մսամթերքին, ինչի մասին փաստում են մեր կողմից պարբերաբար հրավիրվող եվրոպացի տեխնոլոգները:
- Ի՞նչ փուլում են աշխատանքներն այսօր։ Ե՞րբ եք նախատեսում գործարանի շահագործումը։
- Այս պահին սկսվել եւ շարունակվում են շինարարական աշխատանքները: Միջազգային չափանիշներին համապատասխան նման  գործարանի կառուցումը երկար ժամանակ եւ ճշգրիտ հաշվարկներ է պահանջում, ուստի գործարանի շահագործումը նախատեսում ենք 2023 թվականին: Գործարանի նախագիծը ներառում էր նաեւ 10,000 քմ մակերեսով սառցարանային տնտեսություն, որից 5000-ն արդեն իսկ շահագործվում է:
Առաջիկայում նախատեսում ենք նաեւ անձնակազմի համալրում եւ վերապատրաստում: Միջազգային փորձի փոխանակումը որակյալ արտադրանք ստեղծելու եւ ոլորտը զարգացնելու ամենակարեւոր ներդրումն է:
Հույս ունենք, որ նոր գործարանի կառուցումն ու արտադրության ընդլայնումը կնպաստի ինչպես ոլորտի, այնպես էլ Հայաստանի տնտեսության զարգացմանը:
ՕՐԻԳԻՆԱԼ ՀՂՈՒՄ
Աշխարհում տարածված համավարակի արդյունքում մեր երկրում շուրջ  2 ամիս  հայտարարված արտակարգ դրության պայմաններում եղել են կազմակերպություններ, որոնք,  չնայած դժվարություններին` ելնելով իրենց գործունեության առանձնահատկությունից, աշխատել եւ նույնիսկ նախաձեռնել են համարձակ ծրագրեր: Մսամթերք արտադրող հայաստանյան «Աթենք» ընկերությունը դրանցից մեկն է։
Ճգնաժամային իրավիճակում կառավարման գործունեության արդյունավետության ապահովման եւ թիմին մոտիվացնելու գործում մեծ է ղեկավարի անձի դերը:Կյանքի տարբեր փուլերում արդյունավետ որոշումների կայացման եւ ճգնաժամը որպես հնարավորություն օգտագործելու մասին զրուցել ենք «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ:
- Պարո՛ն Ադամյան, «Աթենք»-ն այն եզակի ընկերություններից է, որ համավարակի տարածումից եւ արտակարգ դրություն հայտարարվելուց հետո էլ շարունակեց արտադրական գործընթացը: Բացի այդ՝ հանդես եկաք նաեւ աջակցության ծրագրերով: Խոսենք այս պայմաններում Ձեր գործունեության եւ սահմանված առաջնահերթությունների մասին:
- Երկրի, պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարումն ավելի դյուրին է դառնում միասնական պայքարի եւ համախմբվածության շնորհիվ: Սա գիտակցելով, այո´, չենք դադարեցրել մեր արտադրամասերի գործունեությունը եւ, իհարկե, աշխատանքները կազմակերպվել են սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին ու նորմերին համապատասխան:  Այս պայմաններում ոչ միայն չդադարեցրեցինք մեր գործունեությունը, այլեւ շարունակեցինք ներկայանալ համարձակ նախագծերով
Հպարտությամբ ուզում եմ նշել, որ մարտի 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բացեցինք «Աթենք» ընկերության 2-րդ ֆիրմային խանութը եւ արդեն որոշված է երրորդ խանութի վայրը: Սպառման ծավալները ցույց են տալիս, որ հայկական արտադրության մսամթերքը պահանջված է մեր հարեւան երկրում:
Լուսանկարը՝ «Աթենք»
Մեր քաղաքացիների անվտանգությունն ու գնումներ կատարելու հարմարավետությունն ապահովելու համար սեղմ ժամկետներում գործարկեցինք «Աթենք»-ի ֆիրմային առցանց խանութը, որը հնարավորություն է տալիս առանց տանից դուրս գալու, արագ ձեռք բերել թարմ մսամթերք։
Աջակցության ծրագրերին մասնակից լինելու մասին երկար խոսել չէի ցանկանա. այս դժվարին օրերին յուրաքանչյուրս պարտավոր ենք աջակցել ու օգնել ուժերի ներածին չափով՝ միանալով մեկուսացված քաղաքացիներին սննդով ապահովելու ծրագրին:
Մեզ համար սկզբունքային էր տարեցների նկատմամբ մեր խորը հարգանքն ու հոգատարությունն ինչ-որ կերպ արտահայտելը, այդ պատճառով «Եղե´ք առողջ» մակագրությամբ մսամթերքի փաթեթները հատուկ իրենց համար էինք պատրաստել, ուզում էինք, որ այդ փոքր օգնության միջոցով մեր ամենակարեւոր մաղթանքն ու ցանկությունը տեղ հասներ, եւ իմանային, որ մենք իրենց կողքին ենք:
Ինքս առանձնահատուկ վերաբերմունք ունեմ տարեցների նկատմամբ. մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում, որտեղ մեծի հանդեպ հարգանքն ու հոգատարությունը եղել են առաջին տեղում: Այդ արժեքները փորձել եմ սերմանել նաեւ երեխաներիս մեջ: Նրանք տեսնում են իմ եւ ծնողներիս հարաբերությունները: Չնայած նրան, որ հայրս ու մայրս մեզնից առանձին են ապրում, բայց մինչեւ հիմա էլ ընդմիջման ժամին ես գնում եմ նրանց տուն՝ մորս ձեռքերով պատրաստածը համտեսելու եւ միասին ճաշելու համար: Հաճախ ենք ամբողջ ընտանիքով հավաքվում ընթրիքի սեղանի շուրջ: Ծնողներս էլ հազվադեպ են մենակ մնում, որովհետեւ թոռներից առնվազն մեկը միշտ նրանց տանն է:
- Ինչպես նշեցիք, մեծացել եք հայկական ավանդական ընտանիքում: Կպատմե՞ք Ձեր ընտանիքից, մանկությունից:
- Ծնվել, մեծացել եմ ուսուցիչների ընտանիքում: Երեք որդիներից միջնեկն եմ: Մանկությանս տարիների իմ ամենաջերմ հիշողություններն են աղմկոտ բակերում երեկոյան խաղերը, պապենական գյուղում անցկացրած ամառային արձակուրդները եւ ընտանեկան ուրախ հավաքույթները: Շատ էի սիրում կարդալ: Տանը մեծ գրադարան ունեինք, իսկ ընթերցանության եւ գրքերի նկատմամբ ունեցած սերը ծնողներիս շնորհիվ եմ ձեռք բերել։ Արկածային գրականության սիրահար էի, կարդում էի ու մտածում մարդու անսահման հնարավորությունների, մեծ երեւակայության, շրջապատող աշխարհի, արտաքին միջավայրի հետ մարդկության հարաբերությունների մասին: Խորհում էի, եւ ինչպես գրքերում, այնպես էլ դրանցից դուրս, փորձում էի փնտրել շատ հարցերի պատասխաններ: Ինձ թվում էր, որ  ապագաս հումանիտար բնագավառում է՝ փիլիսոփայություն, հասարակագիտություն, կառավարում... բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց. ես հայտնվեցի «թվերի աշխարհում»:
Պետրոս ԱդամյանըԼուսանկարը՝ «Աթենք»
Սովորել եմ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Հայրս միշտ ասում էր, որ մաթեմատիկան է ամեն ինչի ապագան ու հիմքը: Հետո ավարտել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ես էլ, եղբայրներս էլ ստացել ենք մաթեմատիկական կրթություն, բայց տարբեր ոլորտներում ենք աշխատում, ունենք տարբեր նախասիրություններ: Ես ավելի շատ ունեմ հումանիտար հակվածություն, մեծ եղբայրս՝ մաթեմատիկական, սիրում է ամեն ինչ հաշվարկել, իսկ կրտսերը  միանգամայն այլ բնագավառում է՝ շինարար է: Կարծում եմ, երեքիս տարբեր լինելու, բայց միեւնույն ժամանակ միմյանց շատ լավ հասկանալու արդյունքում է միասին աշխատելը հաջողվել, յուրաքանչյուրս իր տեղում է, եւ անում է այն, ինչ պետք է. մենք միմյանց փոխլրացնում ենք: Իհարկե, ես միանշանակ չեմ ափսոսում կամ զղջում, որ բնագիտական ուղղվածությամբ կրթություն եմ ստացել, որովհետեւ հետագայում դա ինձ շատ է օգնել:
- Երբ առաջին անգամ սկսեցիք գործարարությամբ զբաղվել, Հայաստանի համար ճգնաժամային տարիներ էին. կարելի է ասել՝ արդեն ճգնաժամեր հաղթահարելու փորձ ունեք: Խոսենք Պետրոս Ադամյան բիզնեսմենի եւ Ձեր անցած ուղու մասին։  Կա՞ն արդյոք համեմատականներ ներկա  ճգնաժամային իրավիճակի հետ:
- Այդ ժամանակ բավականին երիտասարդ էի, պատանեկության արկածախնդրությունը չէր մարել: Անընդհատ նորություններ փնտրելու, գտնելու, բացահայտումներ անելու հետքերով 1993 թվականին մեկնեցի Ուկրաինա: Ավագ եղբայրս արդեն այնտեղ էր։ Սկզբում լուրջ բիզնես սկսելու նպատակ չի էլ եղել. երիտասարդ տղաներ էինք, որոշել էինք ինքնուրույն վաստակել եւ ապրել այնպես, ինչպես ուզում ենք (ժպտում է-խմբ.): Ուկրաինայում որոշ ժամանակ առեւտրով ենք զբաղվել. տարբեր ապրանքներ էինք գնում, մի քաղաքից մյուսը տեղափոխում:
Մի քանի տարի Ուկրաինայում մնացինք, աշխատում էինք եւ անգամ հասցնում ծնողներիս օգնել: Հետո եղբայրներս Հայաստան վերադարձան, եւ ես մնացի միայնակ: Սա բեկումնային պահ էր ինձ համար. հասկացա, թե ինչ է նշանակում լինել մենակ՝ չունենալով  ապրուստի միջոց, հասկացա նաեւ հույսը սեփական ուժերի վրա դնելու կարեւորությունն ու գինը: Ընդամենը 23 տարեկան էի, եւ այդ ժամանակ ինքս  իմ մեջ վճռեցի նվիրել ինձ աշխատանքին։ Սկսեցի  մտածել եւ գործել բիզնեսմենի  պես,  փնտրել ճիշտ լուծումներ, սովորել կարեւոր եւ արդյունավետ որոշումներ կայացնել: Շատ նպատակներ ունեի, որոնցից հրաժարվել չէի պատրաստվում, մնում էր միայն գործել: Ինձ համար բանաձեւ գտա. եթե նպատակ ունես ինչ-որ բաների հասնել, ապա պետք է լինես համբերատար, պատրաստ ցանկացած դժվարության, ինքդ քեզ համար դա դարձնես փորձության ինչ-որ տեսակ կամ վերածես այն խաղի եւ հստակ քայլերով առաջ գնաս` այն հաղթահարելու. պետք է զբաղվես նրանով, ինչը սիրում ես, ու պետք է սիրես այն, ինչով զբաղվում ես: Այս բանաձեւով առաջնորդվում եմ մինչ օրս: Այո,ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ հույսդ քեզ վրա ես դնում…
Հետո կրտսեր եղբորս հետ միասին ուկրաինական խոշոր քաղաքներից մեկում  ստեղծեցինք «Հայկական խոհանոց» եւ առաքում կազմակերպեցինք: Բավականաչափ խոշոր բիզնես էր: Ու, թեեւ ապագան այնտեղ ավելի հրապուրիչ էր թվում, սակայն 2003 թվականին կնոջս հետ վերադարձանք Հայաստան: Որոշել էինք լուրջ ներդրումներ անել եւ մեր գործունեության ապագան Հայաստանում էինք պատկերացնում: Հայրենիք գալու մեկ  պատճառ էլ ունեի. ամուսնացել, ստեղծել էի իմ ընտանիքն ու արդեն  պասում էինք առաջնեկիս: Չէի ուզում, որ նա այլ երկրում ծնվեր եւ մեծանար. այլ հողում դու օտար ես: Լեզվամտածողության, մշակույթների տարբերություններ կան, ու չկան մեզ առաջնորդող կարեւոր  ու թանկ ավանդույթներն ու արժեքները…
Հայրենիք վերադառնալուց հետո ես եւ եղբայրներս արդեն ունեինք բավականին փորձ, գիտելիքներ, կապեր եւ որ ամենակարեւորն է՝ գործելու, նորը ստեղծելու ցանկություն: Հիմնեցինք «Ադամիում» ընկերությունը եւ սկսեցինք Հայաստան ներմուծել տարբեր հայտնի ապրանքանիշեր՝ «Sandora», «Садочок», «Хортица», «Царская», «Зеленая марка» ՝ դառնալով Հայաստանում դրանց պաշտոնական ներկայացուցիչը: Կարճ ժամանակում մեծ հաջողություններ գրանցեցինք: Արդեն մտածում էինք նոր նախագծեր ձեռնարկելու մասին եւ մեր մտքում առաջինը  հայրենական արտադրության պատմություն կերտելն էր: Գիտակցում էինք, որ վաճառք իրականացնելուց հետո արտադրություն սկսելը բարդ եւ պատասխանատու քայլ էր, բայց որոշեցինք ռիսկի դիմել...
2009 թվականին ձեռք բերեցինք «Աթենք» ընկերությունը, եւ մեր գործունեության համար սկսվեց նոր շրջափուլ:
Շատ բան հիմնովին փոխեցինք․գործարանը համալրեցինք եվրոպական ստանդարտներին համապատասխան սարքավորումներով, վերազինեցինք անհրաժեշտ տեխնիկայով եւ աստիճանաբար ավելացրեցինք արտադրական հզորությունները: Ինքս բավականին գրքեր կարդացի արտադրության եւ արտադրական տեխնոլոգիաների վերաբերյալ, հիմնական ժամանակս անցկացնում էի արտադրությունում՝ անձամբ վերահսկելով արտադրական բոլոր գործընթացները։ Ի վերջո, նաեւ պատվի հարց էր. Հայաստանում մսամթերքի արտադրության մշակույթի հիմք էր դրվում եւ ձեւավորվում էին նոր մոտեցումներ:
Այսօր, երբ հետ եմ նայում, վերհիշում եմ եւ ուրախություն ապրում, որ ճիշտ որոշումների արդյունքում կարողացել ենք խուսափել լուրջ կորուստներից, շարունակել ենք պայքարել՝ ավելի զարգացնելով եւ խթանելով արտադրությունը։
«Աթենք» ընկերության մեծ թիմի հետ միասին հաստատուն քայլերով գնում ենք դեպի զարգացում՝ նպատակ ունենալով մեր տեղական արտադրանքը ճանաչելի դարձնել նաեւ միջազգային շուկայում: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ մսամթերքի արտադրության ամենախոշոր ձեռնարկությունն ենք Հայաստանում, տարիներ շարունակ ՀՀ խոշոր 100 հարկատուների ցանկում ենք: Ունենք 600-ից ավելի աշխատակից։ Այսօր արդեն ունենք մսամթերքի մեկ տասնյակից ավել մասնագիտացված ֆիրմային խանութ, եւ դեռ շարունակում ենք ընդլայնվել:
Պատրաստ ենք եւ մեծ ցանկություն ունենք մեր անցած ուղին, կուտակած փորձն ու հմտությունները փոխանցել երիտասարդ սերնդին՝ օգնելով կերտել իրենց ապագան, ստեղծել պայմաններ հայրենիքում մնալու, արարելու, մեր երկիրը զարգացնելու համար։ Մենք ունենք շատ տաղանդավոր,  խելացի, նպատակասլաց, ստեղծարար եւ ճկուն երիտասարդություն: Ինքս հինգ երեխայի հայր եմ եւ տեսնում եմ այդ հատկանիշները նաեւ նրանց մեջ,  ինչն ինձ ոգեւորում է. հասկանում եմ, որ մեր երկրի ապագան հուսալի  ձեռքերում է։
- Իսկ ինչպիսի՞ն է հինգ զավակ ունեցող Պետրոս Ադամյանը որպես հայր. ինչպե՞ս եք  համատեղում  աշխատանքն ու ընտանիքը: Հասցնու՞մ եք բավականաչափ ժամանակ տրամադրել ընտանիքին, երեխաներին:
- Նախկինում չէի հասցնում, հիմա արդեն փորձում եմ պահել ներդաշնակությունն ու հավասարակշռությունը, ինչն ամենաբարդն է, որովհետեւ կշեռքի նժարներին դրված երկու արժեքներ էլ կարեւոր են՝ եւ´ ընտանիքը, եւ´ աշխատանքը: Ծանրաբեռնված աշխատանքի, անընդհատ շարժման մեջ լինելու  պատճառով հաճախ մենք չենք կարողանում պարզապես ապրել: Մենք չենք կարողանում հասկանալ մեր առաջնահերթությունները, ամենօրյա զբաղվածության քաոսում հաճախ մոռանում ենք ընտանիքի, ընկերների հետ ժամանակ անցկացնելու անհրաժեշտության մասին: Հիմա ես գիտակցում եմ այս ամենը, դրա համար կյանքում ամենագլխավորը համարում եմ հենց ապրելը:
Որպես հայր փորձում եմ չսահմանափակել երեխաներիս, ուզում եմ ազատ  լինեն, գիտակցեն, որ ունեն ընտրելու հնարավորություն եւ պետք է պատասխանատվություն կրեն իրենց ընտրության համար:
Շատ կարեւոր է իրենց համար լավ օրինակ լինելը: Փորձում եմ իմ օրինակով երեխաներիս սովորեցնել գնահատել իրական արժեքները, ունենալ կյանքի հանդեպ սեր, նպատակասլացություն, պայքարելու ձգտում, միմյանց աջակից լինելու եւ հոգսը կիսելու ունակություն,  պատրաստ լինել կյանքի տարբեր փուլերում կայացնել կարեւոր որոշումներ եւ այդ որոշումների հետ լինել ներդաշնակ:
- Պարոն Ադամյան, ինքներդ երիտասարդ եք եղել, երբ որոշիչ քայլեր եք արել եւ սկսել գործարարությամբ զբաղվել: Վերլուծելով Ձեր անցած ուղին, փորձն ու գիտելիքները՝ ի՞նչ խորհուրդներ կտաք մեր երիտասարդ սերնդին:
- Շատ կցանկանայի, որ մեր երիտասարդությունը երբեք չդադարի լինել փնտրող, ձգտող, համարձակ եւ, իհարկե, երբեմն ռիսկի դիմի եւ իր ամբողջ ներուժն ուղղի դեպի ինքնաճանաչողություն:
Իսկ դա հնարավոր է, երբ հույսդ դնում ես քո վրա, երբ ապավինում ես սեփական ուժերիդ: Այդ ժամանակ է, որ նպատակիդ առջեւ հայտնվելով դեմ դիմաց՝ փնտրում ես լուծումներ, հասկանում քո ուժեղ եւ թույլ կողմերը, զգում ես նոր գիտելիքների ձեռք բերման անհրաժեշտությունը ու չես վախենում ռիսկի դիմելուց, սխալվելուց, հասկանում ես, որ դրանք ծնում են նոր հնարավորություններ:
Մենք պետք է սովորենք ապրել նոր իրականությունում: Բոլորս արդեն  աստիճանաբար անցնում ենք բնականոն կյանքի՝ ամեն պահի պատրաստ ճգնաժամի, շրջադարձային փոփոխությունների եւ անսպասելի զարգացումների՝ հասկանալով, որ  մեզանից եւ ոչ մեկը  երաշխավորված  եւ պաշտպանված չէ դրանց հետեւանքներից:
- Պարոն Ադամյան, ըստ Ձեզ ճգնաժամը փորձություն է, թե՞ հնարավորություն :
- Հաջողության են հասնում այն ընկերությունները, որոնք ճկուն են եւ արագ փոփոխվող: Երբեմն պետք է լինում հրաժարվել փորձված, երկար տարիներ իրենց արդարացրած եւ արդյունավետ բիզնես մոտեցումներից: Պետք չէ վախենալ ճգնաժամերից, պետք է պատրաստ լինել կտրուկ փոփոխությունների, նույնիսկ, եթե անհրաժեշտ լինի հիմնահատակ քանդել հինը՝ նորն ավելի ամուր հիմքերի վրա կառուցելու համար:  Եթե ոչ ճգնաժամային իրավիճակում մենք մեզ կարող էինք թույլ տալ չշտապել, վարանել, հետաձգել որոշումները, ապա ճգնաժամը ստիպում է կողմնորոշվել եւ գործել արագ։
Յուրաքանչյուր ճգնաժամ նոր մարտահրավեր եւ նոր հնարավորություն է։
Սննդի թարմության և անվտանգության ապահովման երաշխիքներից է հերմետիկ փաթեթավորումը, որը հնարավորություն է տալիս պահպանել սննդամթերքի համային, հոտային, որակական հատկանիշները, բացառում է մանրէների ներթափանցումը, և որ ամենակարևորն է՝ սննդամթերքը զերծ է պահում օդի հետ անմիջական շփումից:Մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը, որը հայտնի է իր կիսաֆաբրիկատների լայն տեսականիով, իրականացրել է փաթեթավորման հոսքագծերի համալրում և այսուհետ կիսաֆաբրիկատների արտադրանքն ամբողջությամբ ներկայացնելու է միայն հերմետիկ փաթեթավորմամբ: Փաթեթավորման արդյունքում կիսաֆաբրիկատների գներում փոփոխություններ չեն եղել և, գնելով նույն արտադրանքն ավելի անվտանգ՝ փաթեթավորված տարբերակով, հաճախորդը վճարելու է նույն գումարը, ինչը և առաջ՝ հավելյալ ոչ մի դրամ:
«Այս պահին «Աթենք» ապրանքանիշը ներկայանում է կիսաֆաբրիկատների շուրջ 8 անուն արտադրատեսակով: Կիսաֆաբրիկատների ամբողջ տեսականին փաթեթավորմամբ ներկայացնելը վաղուց է եղել մեր ծրագրերում, քանիոր սպառողն ապրանքը ձեռք բերելուց հետո միշտ չէ, որ կարող է նույն ապահովությամբ այն տեղափոխել տուն, իսկ փաթեթավորված տարբերակն ավելի հարմարավետ և անվտանգ է: Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հենց այս օրերին, երբ առավել քան երբևէ կարևոր է սննդի անվտանգությունը, կարողանանք բոլոր կիսաֆաբրիկատներնարտադրել փաթեթավորմամբ»,- նշում է «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանը:  Խոսելով «Աթենք» ապրանքանիշի արտադրանքի փաթեթավորման առանձնահատկություններից՝ կիսաֆաբրիկատի գործարանի տնօրեն Արեն Ջիլավյանը նշեց.
«Սննդարդյունաբերության մեջ փաթեթավորման նպատակն է պահպանել ապրանքի որակային հատկանիշները՝ արտադրանքը զերծ պահելով փոշու, մանրէների և օդի հետ շփման բացասական ազդեցությունից: Կարծում եմ կարևոր է, որպեսզի մեր սպառողները քաջատեղյակ լինեն և գիտակցեն փաթեթավորված արտադրանքիառավելությունները: Փաթեթավորումը պահպանում է մսային և խմորային մասի համային հատկանիշներն ու կոնսիստենցիան, սննդամթերքը պաշտպանում է արևի ճառագայթների և օդի հետ շփումից: Այն ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն արտադրանքի վերաբերյալ՝ բաղադրություն, արտադրողի մասին տեղեկություններ,պահպանման պայմաններ, պիտանելիության ժամկետ: Փաթեթավորումը թույլ է տալիս տնային պայմաններում ավելի երկար պահեստավորել ապրանքն առանց որակական և համային կորուստների և, իհարկե, փաթեթավորմամբ պարզ երևում է արտադրանքի արտաքին տեսքը:Այսպիսով՝ նոր և հարմարավետ փաթեթավորումներով են լինելու «Աթենք» ապրանքանիշի հետևյալ կիսապատրաստվածքները՝ ռուսական պելմեններ, խինկալի, մինի խինկալի, ռոլլ, կիևյան կոտլետ, դասական կոտլետ, հավի մսով կոտլետ, խոզի մսովկոտլետ»:   «Աթենք» ապրանքանիշի կիսաֆաբրիկատներն ու մսամթերքն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև https://atenk.am/ կայքի առցանց-խանութից։
Օրիգինալ հղում
Տեղեկություններ էին տարածվել, որ «Աթենք» ընկերությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել։ Ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ բարեբախտաբար, արտադրամասում վիրուսի հաստատման դեպքեր չեն գրանցվել։
Այս օրերին հանդիպող դժվարությունների, աշխատանքի կազմակերպման, կրած  հնարավոր վնասների եւ այլ թեմաների շուրջ «Ա1+»-ը զրուցել է 1993 թվականին հիմնադրված, մսամթերք ու կիսաֆաբրիկատներ արտադրող «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ։
«Աթենք» ընկերությունում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր արձանագրվե՞լ են։
- Փա՛ռք Աստծո, ոչ, մեր արտադրամասերում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր չկան։
Ինչպե՞ս է ընկերությունը կազմակերպում իր աշխատանքը։ Աշխատակիցներն ինչպե՞ս են աշխատում։
-Մեր գործարաններում և ֆիրմային խանութներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը միշտ եղել է և կմնա խստորեն վերահսկվող ու կանոնավոր իրականացվող գործընթաց։ Դեռ մարտի սկզբից՝ իրավիճակին համապատասխան, մենք առավել ուժեղացրինք հսկողությունը սանիտարահիգիենիկ նորմերի և կանոնների պահպանման հարցում: «Աթենք»-ում արտադրական գործընթացը հիմնականում ավտոմատացված է, ինչն էլ ենթադրում է աշխատանքներում սակավաթիվ մարդկանց ներգրավում: Մենք, իհարկե, ռիսկային գոտում գտնվող տարեց աշխատակիցներին առաջարկել ենք մնալ տանը՝ պահպանելով նրանց աշխատավարձը: Ամբողջ ադմինիստրատիվ և վարչական հատվածի աշխատանքներն էլ իրականցվում են հեռահար: Ինչ վերաբերում է մատակարարման գործընթացի կազմակերպմանը, նշեմ, որ մինչ գործարան մտնելն ու յուրաքանչյուր բարձումից առաջ մեքենաները, դրանցում առկա սառնարաններն ու սառցարաններն ամբողջությամբ ախտահանվում են հատուկ նյութերով։ Մեր աշխատակիցներին տրամադրել ենք համապատասխան արտահագուստ, նրանք պարբերաբար անցնում են ընդհանուր առողջական վիճակի զննում: Առաքիչները կրում են ձեռնոցներ, դիմակներ, օգտագործում են հակասեպտիկ միջոցներ: Ախտահանվում են նաև Ֆիրմային խանութների տարածքը, մուտքի դռների բռնակները, սառնարանները, անձնակազմը հաճախորդներին սպասարկում է բժշկական ձեռնոցներով և պաշտպանիչ դիմակներով, իսկ հաճախորդների համար մուտքերի մոտ տեղադրված են հակասեպտիկ նյութեր:
Ի՞նչ դիմումներ ունեք կառավարությանը՝ տնտեսական ճգնաժամի հետ կապված։
Կառավարության առջև այսօր շատ մարտահրավերներ են ծառացած, որոնք համակարգային մոտեցում և օպերատիվ լուծումներ են պահանջում: Այս դժվարին օրերին յուրաքանչյուրս պարտավոր ենք պետությանն աջակցել ու օգնել ուժերի ներածին չափով: Ստեղծված իրավիճակում կարևոր է բոլորիս համախմբվածությունը։ Մենք էլ մեր օգնությունն առաջարկեցինք և միացանք մեկուսացված քաղաքացիներին սնունդով ապահովելու ծրագրին: Ամեն շաբաթ մեր թարմ ու որակյալ մսամթերքով փաթեթներն ուղևորվում են այն վայրեր, որտեղ մեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներն են։
Ի՞նչ վնասներ եք կրել։ Եթե կրել եք, ինչպե՞ս եք պատրաստվում որոշակիորեն վերականգնել Ձեր վնասները։
Այս օրերին սպառման շուկան շատ տատանվող և անկանխատեսելի է: Յուրաքանչյուր օրվա պատկերը կարող է կտրուկ տարբերվել նախորդից՝ այդ մասին են վկայում մեր ֆինբաժնի ամենօրյա հաշվետվությունները: Այդ իսկ պատճառով էլ լիարժեք պատկեր կունենանք համաճարակի ավարտից հետո՝ իրականացնելով ամբողջական և համալիր ֆինանսական վերլուծություն: Եվ մենք դա անպայման կանենք, ինչի հիման վրա էլ կմշակենք մեր հետճգնաժամային ռազմավարությունը:
Ո՞ր երկրներ եք արտահանում իրականացնում, ի՞նչ գնահատական ունեք արտաքին առևտրի վերաբերյալ։ Ներքին առևտրի մասով ի՞նչ կասեք։
«Աթենք» ընկերության 2020 թվականի ռազմավարական հիմնական նպատակներն ուղղված են դեպի Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն արտահանման ակտիվացմանը: Պետք է ասեմ, որ հայկական արտադրության մսամթերքը մեծ պահանջարկ ունի այդ երկրներում: Մեր ֆիրմային առաջին խանութը Վրաստանում բացեցինք դեռ 2019 թվականի նոյեմբերին և ընդամենը մի քանի ամսում տպավորիչ արդյունքներ ունեցանք։ Արդեն այս տարվա մարտին բացեցիք ֆիրմային երկրորդ խանութը: Վրաստան ենք արտահանում շուրջ 100 անուն ապրանքատեսակ: Ինչ վերաբերում է Ռուսատանի Դաշնություն արտահանելու մեր ծրագրերին՝ ներկա փուլում շարունակում ենք ուսումնասիրություններն ու բանակցությունները, հետևում ենք դեպքերի զարգացումներին:
Ըստ Ձեզ՝ Հայաստանի և համաշխարհային տնտեսությունն ի՞նչ վնասներ կկրի։ Ընկերությունը պատրաստվո՞ւմ է փոփոխություններ կատարել գործունեության ոլորտի հետ կապված։ Ձեր կարծիքով՝ առևտրի ո՞ր ոլորտները կմնան կենսունակ, որոնք՝ ոչ։
Ամեն բան կախված է նրանից, թե որքան կտևի այս իրավիճակը՝ 1 ամիս, 6 ամիս, գուցե և ավելի… Տևողությունն էլ պայմանավորում է ճգնաժամի ուժգնությունը: Մեզ համար դեռևս անկանխատեսելի է, թե մեր տնտեսությունը ընդհանուր առմամբ որքան վնաս կկրի։ Կարծում եմ՝ իրական ճգնաժամը դեռ առջևում է, և սա վերաբերվում է բոլոր ոլորտներին: Այս փուլում մենք վերլուծում ենք իրավիճակը՝ հասկանալու համար, թե մեր ռեսուրսները կոնկրետ որ ուղղությամբ կենտրոնացնենք, որպեսզի դժվարություններն ավելի արագ հաղթահարենք և հնարավորինս քիչ կորուստներ ունենանք։ Մենք մեր փորձից ենք ասում, որ նոր պայմաններում կգոյատևեն այն կազմակերպությունները, որոնք կկարողանան արագ կողմնորոշվել և արձագանքել փոփոխություններին: Ընդ որում, անկախ ճգնաժամային պայմաններից, հաջողության են հասնում այն ընկերությունները, որոնք ճկուն են և արագ փոխակերպվող: Երբեմն փոխակերպվելու համար պետք է լինում հրաժարվել փորձված, երկար տարիներ իրենց արդարացնող և արդյունավետ բիզնես մոտեցումներից, անհրաժեշտ է լինում հիմնահատակ քանդել հինը: Եթե ոչ ճգնաժամային իրավիճակում մենք մեզ կարող էինք թույլ տալ չշտապել, վարանել, հետաձգել որոշումները, ապա ճգնաժամը ստիպում է գործել ճիշտ ժամանակին: Ճգնաժամը նաև նոր հնարավորություն է, և սրանք պարզապես խոսքեր չեն։
ՕՐԻԳԻՆԱԼ ՀՂՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված ՀՀ կառավարության որոշմամբ` շուրջ մեկ ամիս ժամկետով հանրապետությունում արտակարգ դրություն է սահմանված։
Այս իրավիճակում փորձել ենք տեղեկություն ստանալ շուկայում մսամթերքի առկա պաշարի և ներկա պահին գործարանների աշխատունակության մասին։ Ինչպես հավաստիացնում է տեղական արտադրողներից «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանը, ընկերությունը կարող է լիովին ապահովել մսամթերքի անհրաժեշտ քանակությունը։
«Մեր ընկերության գործարանները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Ուզում եմ հավաստիացնել, որ թե՛ այս մեկ ամսվա ընթացքում և թե՛ դրանից հետո «Աթենք»-ը շարունակելու է իր նույն եռանդով աշխատանքը, որպեսզի մենք չունենանք մսամթերքի և կիսաֆաբրիկատների անհրաժեշտ  քանակության պակաս՝ դեֆիցիտ։
Արտադրության ծավալները չեն նվազել, թարմ և որակյալ մսամթերքն ու կիսաֆաբրիկատները կանոնավոր կերպով մատակարարվում են Հայաստանում և Ստեփանակերտում գործող ֆիրմային խանութներ, սուպերմարկետներ ու առևտրի կետեր։ Մեր ամենօրյա մատակարարման կանոնավոր գրաֆիկով 120 մեքենա ուղևորվում է ամբողջ Հայաստանի շուրջ 4000 առևտրի կետեր։
Այս պահին գործում են «Աթենք» ընկերության թվով 11 ֆիրմային խանութ. 9-ը գտնվում են Երևան քաղաքի տարբեր շրջաններում, 1 խանութ՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում,  1 խանութ Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում:
«Աթենք» ընկերությունը նաև շարունակում է արտահանման բնականոն գործընթացը։ Ինչպես հայտնել էինք,  հայկական արտադրության մսամթերքն արդեն ներկայացված է նաև ՀՀ սահմաններից դուրս։ Մասնավորապես՝ հարևան Վրաստանում բացվել է «Աթենք»-ի 2 ֆիրմային խանութ։ Այս ընթացքում մեր ընկերության կողմից առաջարկվող թարմ ու որակյալ մսամթերքը հասանելի է նաև այնտեղ։ Եվ, ասեմ, բավականին մեծ պահանջարկ ունի։
Մեր գործարաններում և ֆիրմային խանութներում սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանումը եղել է և կմնա մշտապես վերահսկվող և կայուն ձևով իրականացվող գործընթաց։ Սակայն նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝  գործարանների ողջ տարածքում ախտահանումն իրականացվում է կրկնակի խիստ ռեժիմով․ պարբերաբար ախտահանվում է գործարանի ողջ տարածքը, աշխատակիցները, ինչպես միշտ, կրում են ձեռնոցներ և պաշտպանիչ դիմակներ:
Ախտահանվում են ինչպես մեր մեքենաները նախքան գործարան մտնելը, այնպես էլ`  ամեն բարձումից առաջ մեքենայի սառնարաններն ու սառցարանները, իսկ առաքիչները կրում են համապատասխան դիմակներ և ձեռնոցներ։
Ֆիրմային խանութները նույնպես ախտահանվում են․ խանութի տարածքը, մուտքի դռների բռնակները, սառնարանները պարբերաբար մաքրվում են ախտահանիչ նյութերով, կանոնավոր գործում է օդափոխության ռեժիմ։ Սպասարկող անձնակազմը բժշկական ձեռնոցներով և դիմակներով է, խանութների մուտքերի մոտ առկա են հակասեպտիկ նյութեր, որոնցից կարող են օգտվել քաղաքացիները խանութ մտնելուց առաջ։
Լինելով տեղական արտադրող` «Աթենք» ընկերության ողջ թիմը գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում զգոնություն ու հանդարտություն պահպանելը, բոլորիս միասնականությունն ու համախմբվածությունը կարևոր են։ Եվ մենք ամեն բան անելու ենք, որպեսզի երկրի համար այս կարևոր պահին մեր քաղաքացիներն ապահովված լինեն թարմ ու որակյալ մսամթերքով։ Ուստի կոչ եմ անում միասնական և պատվով հաղթահարենք դժվարությունները»։
OՐԻԳԻՆԱԼ ՀՂՈՒՄ
ԵՐԵՎԱն, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը շարունակում է ընդլայնել արտահանման ծավալները, ինչի մասին վկայում է տեղական բիզնեսի ակտիվությունն արտաքին շուկաներում: Արտահանումը ձեռնարկության զարգացման կարևորագույն խթան է, նոր փուլ և ռազմավարական  քայլ, ինչպես բիզնեսի ընդլայնման, այնպես էլ տվյալ երկրի տնտեսական աճի տեսանկյունից:
«Աթենք» ընկերությունը, որը հիմնադրվել է 1993թ.-ին և Հայաստանի մսամթերք ու կիսաֆաբրիկատներ արտադրող խոշոր ընկերություններից է, 2020 թվականի մարտի 15-ին Վրաստանում  բացել է երկրորդ ֆիրմային խանութը:
Վրացական շուկա մուտք գործելու, ընկերության գործունեության ու հետագա ծրագրերի մասին զրուցել ենք «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ:
Արդեն երկար տարիներ է՝ «Աթենք» ընկերությունը տեղական շուկայի առաջատարներից է, որի արտադրանքն այժմ ներկայացվում է նաև Վրաստանում: Ե՞րբ և ինչպե՞ս կայացրիք արտաքին շուկա դուրս գալու որոշումը:
Հիմնադրման օրվանից «Աթենք» ընկերությունը հայկական շուկայում հետևողականորեն ձևավորում է մսամթերքի տեղական արտադրության նոր մոտեցումներ:
2009 թվականից «Աթենք» ընկերության համար նոր շրջափուլ սկսվեց: Խոշոր ներդրումների արդյունքում գործարանն ամբողջապես վերազինվեց եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացրեց արտադրական հզորությունը: Որպեսզի պատկերացնեք, ասեմ, որ «Աթենքն» իր գործունեությունը սկսել է ընդամենը 3 տեսակի երշիկի արտադրությունից: Իսկ այսօր ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով:
Ընկերությունը ձեռք բերելու պահից մեր ռազմավարությունն ինչպես բիզնեսի զարգացումը, սեփական արտադրանքի որակի ապահովումն ու գործունեության ընդլայնումն էր, այնպես էլ՝ հայկական արտադրանքի համն ու որակը միջազգային շուկայում ճանաչելի և պահանջված դարձնելը: Երկար տարիներ է, ինչ արտահանում ենք, բայց ծավալները փոքր են եղել. հիմնականում անհատական պատվերներ: Ժամանակի ընթացքում ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ սեգմենտում պահանջարկի աճ նկատվեց: Մսամթերքի մատակարար դառնալու համագործակցության առաջարկներ էինք ստանում վրացական մի շարք ընկերություններից, խանութների ցանցերից: Համագործակցության արդյունքում բավականին մեծ հաջողություններ գրանցեցինք, ինչն էլ մեզ ոգևորեց ընդլայնել արտահանման ծավալները:Սկսեցինք մտածել մեր հայկական արտադրանքը Վրաստանում ներկայացնելու այլ ձևաչափերի մասին: Այս ուղղությամբ արված առաջին քայլը Վրաստանում ֆիրմային խանութ բացելն էր:
Ո՞րն է Վրաստանում ֆիրմային խանութ ունենալու առավելությունը:
Երբ սկսվել էին արտահանման հետ կապված բանակցությունները, արդեն իսկ նպատակ ունեինք ՀՀ սահմաններից դուրս մեր արտադրանքը ներկայացնել հենց ֆիրմային խանութներում: Իհարկե, վերջնական որոշումը կայացրինք վրացական շուկան ուսումնասիրելու արդյունքում: Ինչ վերաբերվում է առավելությանը, իրականում ֆիրմային խանութը մեր  երկրի մասին պատմող այցեքարտերից մեկն է: Այս տեսանկյունից էլ կարող ենք ասել, որ ցանկացած հայկական արտադրանք ներկայացնող ֆիրմային խանութ ունենալը ևս մեկ անգամ հայկական արտադրության մշակույթի և զարգացման մասին վկայող փաստ է: Այն սպառողին ամբողջական ապրանքատեսականիով ներկայանալու հնարավորություն է տալիս: Առաջին ֆիրմային խանութը բացել ենք 2019 թվականի նոյեմբերին և մի քանի ամսում բավականին լավ արդյունքներ գրանցել, ուստի նախաձեռնեցինք երկրորդ ֆիրմային խանութի բացումը: Վրաստան մենք արտահանում ենք շուրջ 100 անուն ապրանքատեսակ, որոնք ներկայացված են ինչպես մեր ֆիրմային խանութներում, որոշ մասը այլ առևտրի կետերում:
Որո՞նք են վրացական շուկա մուտք գործելու առանձնահատկությունները: Բախվել ե՞ք  արդյոք դժվարությունների:
Արտաքին շուկա դուրս գալը մեր բիզնեսը միջազգայնացնելու առաջին քայլն է: Այն ռազմավարական քայլ է, որը հետագայում,իհարկե, իր դերը կունենա մեր ընկերության թե՜ ներքին, թե՜  արտաքին գործընթացների վերաբերյալ որոշումների կայացման հարցում:
Ուստի կարելի է ասել, որ հսկայական փորձ է մեզ համար. սկսած նրանից,որ վրացական շուկան հասկանալու համար բազմակողմանի հետազոտություն ենք իրականացրել՝ բացահայտել դրա առանձնահատկությունները, սեգմենտավորել սպառողական խմբերը, ուսումնասիրել նրանց պահանջմունքները, պահանջարկի ծավալը, գերադասելի զեղչային համակարգերը,մշակութային առանձնահատկությունները, նույնիսկ բանակցություններ վարելու նրբությունները:
Ինչ վերաբերում է դժվարություններին, դրանք գրեթե չեն եղել. բնականոն բանակցային գործընթաց էր: Իսկ եթե գործողությունները իրականացվում են Վրաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով, ամեն ինչ սահուն է ընթանում։  Մեր արտադրանքն էլ իր հերթին հապատասխանում է բոլոր չափանիշներին ու նորմերին:
Հիմնվելով  Ձեր ընկերության փորձի և իրականացված ուսումնասիրությունների վրա՝ կարող ե՞նք ասել, որ հայկական մսամթերքը նմանատիպ այլ ապրանքների մեջ մրցունակ է վրացական շուկայում:
Միանշանակ, այո՜: Հատկանշական է, որ հայ և վրացի սպառողներն ունեն որոշակի նմանություններ, որոնք մենք հասկացանք այնտեղ աշխատելու ընթացքում: Վրացի սպառողը ևս կարևորում է արտադրանքի արտաքին տեսքը, թարմությունը, նրանք գնահատում են գին-որակ հարաբերակցությունը, մսամթերք արտադրող երկիրը, ապրանքատեսականին: Չնայած նրան, որ մեր ընկերության արտադրանքը միջինից բարձր գնային սեգմենտում է, մեր փորձից ու  ուսումնասիրություններից  կարող ենք փաստել, որ վրացի սպառողի համար հայկական արտադրության մսամթերքը մեծ պահանջարկ ունի:
Կպատմե՞ք «Աթենք»-ի առաջիկա ծրագրերի մասին: Հայակական արտադրության մսամթերք՝ ի դեմս «Աթենք»-ի արտադրանքի  կհանդիպե՞նք նաև այլ շուկաներում:
Վրաստանի հետ կապված ունենք ծրագրեր. մինչև 2020 թվականի վերջ նախատեսում ենք ունենալ 7 ֆիրմային խանութ: Այս համատեքստում նշեմ, որ այսօր մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների մեր ցանցն ամենամեծն է Հայաստանում: Թվով 11 խանութներից 9-ը գտնվում են Երևանում, 1-ը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և, 1-ն արդեն Լեռնային Ղարաբաղում՝Ստեփանակերտում: Իհարկե, հայկական արտադրանքն աշխարհում ճանաչելի դարձնելու մեր մեծ ցանկությամբ ու առաքելությամբ դիտարկում ենք նաև մի քանի այլ երկների շուկաներ`հասկանալու համար դրանց ներուժը: Սրանք մոտ ապագայի պլաններ են, որոնց մասին դեռ կխոսենք:
ՕՐԻԳԻՆԱԼ ՀՂՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության, մասնավորապես արտահանման ծավալների աճ է գրանցել, ինչը երկրի տնտեսության զարգացման մակարդակը բնութագրող առաջնային ցուցանիշներից է:
Վերջին տարիներին մեր երկիրն ընդլայնել է արտահանման ծավալները, գործընկեր երկրների ցանկն ու արտահանվող ապրանքների տեսակները: ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019 թվականի տվյալների համաձայն` Հայաստանը Վրաստանի 10 ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում է և հարևան երկիր արտահանում է հարյուրավոր ապրանքատեսակներ, որոնց ցանկում է նաև հայկական արտադրության մսամթերքը:
2020 թվականի մարտի 15-ին մսամթերք ու կիսաֆաբրիկատներ արտադրող հայկական խոշոր  «Աթենք» ընկերությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կբացի երկրորդ ֆիրմային խանութը՝  ներկայացնելով հայկական արտադրության  մսամթերքի  շուրջ 100 անուն ապրանքատեսակ:
Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Աթենքի» առաջին ֆիրմային խանութը բացվել է 2019 թվականի նոյեմբերին: Ժամանակի ընթացքում հայկական արտադրության մսամթերքը, շնորհիվ համի և որակի մեծ պահանջարկ ստացավ, և ընկերությունն ընդլայնեց արտահանման  ծավալները:
«Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հավաստմամբ, ֆիրմային խանութը Հայաստանի մասին պատմող այցեքարտերից մեկն է.
«Աթենք» ընկերության ռազմավարական նպատակներից է հայկական արտադրության մսամթերքի որակի կատարելագործումն ու հայկականի համն ու որակը միջազգային շուկայում ճանաչելի և պահանջված դարձնելը: Իրականում Հայաստանից դուրս ցանկացած հայկական արտադրանք ներկայացնող ընկերության ֆիրմային խանութ ունենալը հայկական արտադրության ավանդույթների, մշակույթի և զարգացման մասին վկայող փաստ է», - նշեց Պետրոս Ադամյանը:
Մինչև տարվա վերջ «Աթենք» ընկերությունը պլանավորում է Վրաստանում ունենալ 7 ֆիրմային խանութ: «Աթենք»-ի  առաջին ֆիրմային խանութը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Պեկինի 25 հասցեում, երկրորդը գործելու է՝  Վաժա Փշավելա փողոցում: Հայտնի է նաև երրորդ ֆիրմային խանութի հասցեն՝  Չավչավաձե փողոց:
«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.-ին «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի կողմից և 15 տարի գործել է հայկական շուկայում՝  հետևողականորեն ընդլայնելով տեսականին ու ձևավորելով մսամթերքի տեղական արտադրության նոր մոտեցումներ: 2009թ.-ին «Աթենք» գործարանը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Նոր սեփականատերերի խոշոր ներդրումների շնորհիվ իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները: Այսօր «Աթենք» ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը  ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:
ՙԱթենք՚ ընկերության երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանցը Հայաստանում ամենամեծն է՝ 11 խանութներից 9-ը գտնվում են Երևան քաղաքի տարբեր շրջաններում, 1 խանութ՝ Աբովյանում (Կոտայքի մարզ), և 1 խանութ Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում:
Աթենք ընկերությունն արտադրության համար իրականացնում է ալյուրի մթերում
Այն պետք է լինի բացառապես բարձր կարգի:
Որակները կդիտարկվեն ըստ նմուշների:
Նշված արտադրանքների վաճառքով հետաքրքրված անհատները և ընկերությունները կարող են զանգահարել 099 38 04 10 կամ 060434303(ներքին` 860) հեռախոսահամարին:
Աթենք ընկերությունն արտադրության համար իրականացնում է տոմատի մածուկի մթերում
Որակը կդիտարկվի ըստ նմուշների:
Նշված արտադրանքների վաճառքով հետաքրքրված անհատները և ընկերությունները կարող են զանգահարել 099 38 04 10 կամ 060434303(ներքին` 860) հեռախոսահամարին:
Աթենք ընկերությունն արտադրության համար իրականացնում է համեմի մթերում
Պարտադիր պայմաններ՝
1. Լինի թարմ
2. Լինի բարակ ցողուններով
Որակը կդիտարկվի ըստ նմուշների:
Նշված արտադրանքի վաճառքով հետաքրքրված անհատները և ընկերությունները կարող են զանգահարել 099 38 04 10 կամ 060434303(ներքին` 860) հեռախոսահամարին:
Աթենք ընկերությունն արտադրության համար իրականացնում է չորացված ռեհանի մթերում
Պարտադիր պայմաններ՝
1. Լինի մանուշակագույն
2. Չորացված լինեն միայն տերևները
Որակը կդիտարկվի ըստ նմուշների:
Նշված արտադրանքի վաճառքով հետաքրքրված անհատները և ընկերությունները կարող են զանգահարել 099 38 04 10 կամ 060434303(ներքին` 860) հեռախոսահամարին:
Աթենք ընկերությունն արտադրության համար իրականացնում է սոխի մթերում
Պարտադիր պայմաններն են՝
1. Լինի սպիտակ
2. Մեկ հատի միջին քաշը 250-350գրամ պետք է լինի
Որակը կդիտարկվի ըստ նմուշների:
Նշված արտադրանքների վաճառքով հետաքրքրված անհատները և ընկերությունները կարող են զանգահարել 099 38 04 10 կամ 060434303(ներքին` 860) հեռախոսահամարին:
Աթենք ընկերությունն արտադրության համար իրականացնում է սխտորի մթերում
Պարտադիր պայմաններ են՝
1. Լինի տեղական
2. Լրիվ մաքրված վիճակում
3. Լինի թարմ մաքրված
Չափսն էական չէ:
Որակը կդիտարկվի ըստ նմուշների:
Նշված արտադրանքների վաճառքով հետաքրքրված անհատները և ընկերությունները կարող են զանգահարել 099 38 04 10 կամ 060434303(ներքին` 860) հեռախոսահամարին:
Աթենք ընկերությունը արտադրության մեջ օգտագորշելու նպատակով մթերում է պաքսիմատ
Գույնը՝ սպիտակ և կարմիր:
Որակները կդիտարկվեն ըստ նմուշների:
Նշված արտադրանքների վաճառքով հետաքրքրված անհատները և ընկերությունները կարող են զանգահարել 099 38 04 10 կամ 060434303 (ներքին` 860) հեռախոսահամարին:
Աթենք ընկերությունն արտադրության համար իրականացնում է ձվի մթերում:
Մեկ հատի միջին քաշը պետք է լինի 68-70 գրամ:
Պարտադիր պայման է մաքուր և ժամկետավորված լինելը:
Որակը կդիտարկվի ըստ նմուշների:
Նշված արտադրանքի վաճառքով հետաքրքրված անհատները և ընկերությունները կարող են զանգահարել 099 38 04 10 կամ 060434303 (ներքին` 860) հեռախոսահամարին: