• Գլխավոր
    • Տեսականի
    • Աթենք Գաստրո Օրագիր
    • Մեր Մասին
    • Կապ
      • Ֆիրմային Խանութներ
      • Գնումներ
      • Համագործակցություն
    • Կարիերա
    • Աշխատանք
Atenk Meat Products
  • Բլոգ
  • -
  • Լրատվականների Անդրադարձ
  • -
  • «Աթենքի» կիսաֆաբրիկատներն արդեն փաթեթավորված տարբերակով
  • -
«Աթենքի» կիսաֆաբրիկատներն արդեն փաթեթավորված տարբերակով

«Աթենքի» կիսաֆաբրիկատներն արդեն փաթեթավորված տարբերակով

Սննդի թարմության և անվտանգության ապահովման երաշխիքներից է հերմետիկ փաթեթավորումը, որը հնարավորություն է տալիս պահպանել սննդամթերքի համային, հոտային, որակական հատկանիշները, բացառում է մանրէների ներթափանցումը, և որ ամենակարևորն է՝ սննդամթերքը զերծ է պահում օդի հետ անմիջական շփումից:Մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը, որը հայտնի է իր կիսաֆաբրիկատների լայն տեսականիով, իրականացրել է փաթեթավորման հոսքագծերի համալրում և այսուհետ կիսաֆաբրիկատների արտադրանքն ամբողջությամբ ներկայացնելու է միայն հերմետիկ փաթեթավորմամբ: Փաթեթավորման արդյունքում կիսաֆաբրիկատների գներում փոփոխություններ չեն եղել և, գնելով նույն արտադրանքն ավելի անվտանգ՝ փաթեթավորված տարբերակով, հաճախորդը վճարելու է նույն գումարը, ինչը և առաջ՝ հավելյալ ոչ մի դրամ: 
«Այս պահին «Աթենք» ապրանքանիշը ներկայանում է կիսաֆաբրիկատների շուրջ 8 անուն արտադրատեսակով: 
Կիսաֆաբրիկատների ամբողջ տեսականին փաթեթավորմամբ ներկայացնելը վաղուց է եղել մեր ծրագրերում, քանի
որ սպառողն ապրանքը ձեռք բերելուց հետո միշտ չէ, որ կարող է նույն ապահովությամբ այն տեղափոխել տուն, իսկ փաթեթավորված տարբերակն ավելի հարմարավետ և անվտանգ է: Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հենց այս օրերին, երբ առավել քան երբևէ կարևոր է սննդի անվտանգությունը, կարողանանք բոլոր կիսաֆաբրիկատներնարտադրել փաթեթավորմամբ»,- նշում է «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանը:  Խոսելով «Աթենք» ապրանքանիշի արտադրանքի փաթեթավորման առանձնահատկություններից՝ կիսաֆաբրիկատի գործարանի տնօրեն Արեն Ջիլավյանը նշեց.
«Սննդարդյունաբերության մեջ փաթեթավորման նպատակն է պահպանել ապրանքի որակային հատկանիշները՝ 
արտադրանքը զերծ պահելով փոշու, մանրէների և օդի հետ շփման բացասական ազդեցությունից: Կարծում եմ կարևոր է, որպեսզի մեր սպառողները քաջատեղյակ լինեն և գիտակցեն փաթեթավորված արտադրանքիառավելությունները: Փաթեթավորումը պահպանում է մսային և խմորային մասի համային հատկանիշներն ու կոնսիստենցիան, սննդամթերքը պաշտպանում է արևի ճառագայթների և օդի հետ շփումից: Այն ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն արտադրանքի վերաբերյալ՝ բաղադրություն, արտադրողի մասին տեղեկություններ,պահպանման պայմաններ, պիտանելիության ժամկետ: Փաթեթավորումը թույլ է տալիս տնային պայմաններում ավելի երկար պահեստավորել ապրանքն առանց որակական և համային կորուստների և, իհարկե, փաթեթավորմամբ պարզ երևում է արտադրանքի արտաքին տեսքը:Այսպիսով՝ նոր և հարմարավետ փաթեթավորումներով են լինելու «Աթենք» ապրանքանիշի հետևյալ կիսապատրաստվածքները՝ ռուսական պելմեններ, խինկալի, մինի խինկալի, ռոլլ, կիևյան կոտլետ, դասական կոտլետ, հավի մսով կոտլետ, խոզի մսովկոտլետ»:   «Աթենք» ապրանքանիշի կիսաֆաբրիկատներն ու մսամթերքն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև https://atenk.am/ կայքի առցանց-խանութից։

02.07.2020

Load More