«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։ 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Նոր սեփականատերերի խոշոր ներդրումների շնորհիվ իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:  


Այսօր «Աթենք» ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի և սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են:  


Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ հետևողական քաղաքականության վրա հիմնված զարգացման նոր հայեցակարգի `«Աթենք»-ը դառնում է շուկայի առաջատարը` ցայսօր չզիջելով իր դիրքերը: Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:


«Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 600 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս:  


«Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով նաև սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները: Ընկերությունը կառավարում և համակարգում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:  


2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է արտադրության ծավալները, սպառողին առաջարկելով կիսաֆաբրիկատների լայն տեսականի, որն այսօր ներկայացվում է «Աթենք» ընկերության ֆիրմային խանութներում, սուպերմարկետներում և առևտրի կետերում: 


«Աթենք» ընկերությունը ունի 14 ֆիրմային խանութ ՝ ՀՀ-ում 11, ԼՂՀ-ում 1, Վրաստանի Հանրապետությունում 2:

Որպես երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց` Հայաստանում ամենամեծն է. 11 խանութներից 10-ը գտնվում են Երևան քաղաքի տարբեր շրջաններում, 1 խանութ ք ․ Աբովյանում (Կոտայքի մարզ):


ԼՐԱՏՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ
Պետրոս Ադամյան. Ամեն ինչ սկսվում է սեփական ուժերին ապավինելուց
https://banks.am/am/news/interviews/19627?fbclid=IwAR2Db0DgV_ANrujVYMT9XbhcvpxzJ1dIIyA70-iMEbI17z_EW9vL8GTReGA

02.07.2020

Կարդալ ավելին
«Աթենքի» կիսաֆաբրիկատներն արդեն փաթեթավորված տարբերակով
https://orer.am/?p=409952&l=am

02.07.2020

Կարդալ ավելին
Իրական ճգնաժամը դեռ առջևում է․ այն նաև նոր հնարավորություն է

08.04.2020

Կարդալ ավելին
Հայաստանն ապահովված է մսամթերքի անհրաժեշտ պաշարով

18.03.2020

Կարդալ ավելին
Վրացական շուկայում հայկական արտադրության մսամթերքը մեծ պահանջարկ ունի

16.03.2020

Կարդալ ավելին
Հայկական «Աթենք» ընկերությունը Թբիլիսիում կբացի երկրորդ ֆիրմային խանութը

13.03.2020

Կարդալ ավելին