• Գլխավոր
  • Մեր Մասին
    • Կարիերա
    • Աշխատանք
    • Կապ
      • Ֆիրմային Խանութներ
      • Գնումներ
      • Համագործակցություն
  • Atenk Prime
  • Օնլայն Վաճառք
  • Privacy Policy
Atenk Meat Products
Ինչպես դիմել
Հաշվառող արտադրամասում

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերության Ավանի և Չարբախի արտադրամասերում աշխատանքի ենք հրավիրում հաշվառողների, ովքեր իրականացնելու են արտադրական տեղամասերի հումքային շարժի վերահսկում և հաշվառում:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Արտադրական տեղամաս մտնող և ելնող ապրանքների կշիռների արձանագրում և վերահսկում
  • Կշռման արդյունքների գրանցում համապատասխան բլանկերում
  • Կշռման արդյունքների համեմատություն, հաշվետվության ներկայացում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն
  • Մաթեմատիկայի լավ իմացություն
  • Արտադրամասում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Վերլուծական մտածողություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Ժամանակի կառավարման հմտություններ
Հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է վերլուծական միտք ունեցող, նպատակասլաց, նոր գիտելիքների ձգտող թեկնածուների, ովքեր հետաքրքված են հաշվապահության ոլորտով:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան փաստաթղթերի ձևակերպում
  • Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում
  • Հիմնական միջոցների, ապրանքների, ինքնարժեքի հաշվառում
  • Համապատասխան վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում
  • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն
  • MS Excel-ի գերազանց իմացություն
  • ՀԾ-ի իմացություն
  • Հետաքրքրվածություն աշխատանքում, կարգապահություն
  • Մանրուքների վրա կենտրոնացում
  • Հայերենի լավ իմացություն
  • Աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
Քիմիկ- տեխնոլոգ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Համաձայն սահմանված տեխնոլոգիական պահանջների՝ արտադրական գործընթացների կազմակերպում և վերահսկում:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
  • Արտադրատեսակների համար գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների շղթայի պարբերաբար ստուգում
  • Հումքերի որակական չափանիշների սահմանում և գնահատում.
  • Մսային հումքերի, համեմունքների և հավելումների միջազգային փորձի ուսումնասիրություն, ներդրում.
  • Տեխնոլոգիական գործընթացների շեղումների դեպքում լուծումների առաջարկում.
  • Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
  • Պատրաստի արտադրանքի որակական չափանիշների գնահատում,
  • Մսահումքի տեսակային համապատասխանության ստուգում.
  • Պատրաստի արտադրանքի ելքի և խոտանների վերլուծություն, խնդիրների քննարկում տեղամասի պատասխանատուների հետ.
  • Անհրաժեշտություն դեպքում հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը:

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն
  • Արտադրության տեխնոլոգի աշխատանքային փորձը ցանակալի է
  • Տեխնոլոգիական գործընթացների իմացությունը ցանկալի է
  • Հումքի, սննդային հավելումների տեսականու լավ իմացություն
  • Վերլուծական միտք
  • Կառավարչական ունակություններ
  • Թիմում աշխատելու զարգացած հմտություներ
Որակի վերահսկիչ մսամթերքի արտադրամասում

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է որակի վերահսկիչի` Ավանում գտնվող մսամթերքի արտադրամասում արտադրանքի որակին հետևելու համար: Աշխատանքը երկու հերթափոխով է:

 

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Արտադրանքի որակի ամենօրյա վերահսկողություն
  • Մսային հումքի ամենօրյա զննում և լաբորատոր փորձերի կատարում
  • Համտեսի կազմակերպում և տվյալների արձանագրում
  • Հիգիենայի գործընթացի վերահսկում, գնահատում և արդյունքների գրանցում
  • Փորձանմուշների ուղարկում հավատարմագրված լաբորատորիաներ, արդյունքների հավաքագրում
  • Արտադրության տարբեր բաժիններում ամենամսյա ներքին աուդիտի գործընթացների անցկացում
  • Անվտանգության տեսչություն ներկայացվող եռամսյակային փաստաթղթերի հավաքագրում
  • Ամսական խնդիրների ամփոփում և անհրաժեշտ հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն (ոլորտին առնչվող)
  • Տեխնոլոգիական գործընթացների գերազանց իմացություն
  • Սննդի անվտանգության տեսչության ստանդարտների իմացություն
  • Արտադրամասում հիգիենայի նորմերի գերազանց իմացություն
  • Որակի ապահովման, վերահսկման կանոնների գերազանց իմացություն
  • Վերլուծական միտք
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Թիմում աշխատելու զարգացած հմտություներ
Տեխնոլոգ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է տեխնոլոգ՝ երշիկի արտադրական գործընթացում ներգրավվելու համար։




 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացին՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
  • Արտադրատեսակների համար գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների շղթայի պարբերաբար ստուգում
  • Հումքերի որակական չափանիշների սահմանում և գնահատում.
  • Մսային հումքերի, համեմունքների և հավելումների միջազգային փորձի ուսումնասիրություն, ներդրում.
  • Տեխնոլոգիական գործընթացների շեղումների դեպքում լուծումների առաջարկում.
  • Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար:
  • Պատրաստի արտադրանքի որակական չափանիշների գնահատում,
  • Մսահումքի տեսակային համապատասխանության ստուգում.
  • Պատրաստի արտադրանքի ելքի և խոտանների վերլուծություն, խնդիրների քննարկում տեղամասի պատասխանատուների հետ.
  • Անհրաժեշտություն դեպքում հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը:

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն
  • Արտադրության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Տեխնոլոգիական գործընթացների իմացությունը ցանկալի է
  • Վերլուծական միտք, հաշվարկների ունակություն, տրամաբանություն
  • Կառավարչական ունակություններ
  • Սովորելու մեծ ցանկություն
  • Քիմիայի իմացություն
  • Մաթեմատիկական գիտելիքներ
Վերլուծությունների բաժնի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն՝

 

Վերլուծությունների բաժնի ղեկավարը կանոնակարգում է բաժնի աշխատանքները, մշակում է կազմակերպության գործառնական և ֆինանսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, վերլուծում, գնահատում և կանխատեսում է գործառնական ռիսկերը, կազմում հաշվետվություններ, ներկայացնում եզրակացություններ:

 

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Հաշվապահական տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն, արդյունքների և դիտարկումների համակարգված, մատչելի, գրագետ ներկայացում,
  • Ֆինանսական ցուցանիշների կանխատեսման և պլանավորման գործընթացների կազմակերպում և կոորդինացում,
  • Տվյալների բազայի վարում, մշակում, մեկնաբանում, համապատասխանության ստուգում և վերլուծություն,
  • Ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում համապատասխան բաժիններին,
  • Տարբեր հաշվետվություններից վերլուծության ենթակա տվյալների հավաքագրում,
  • Մեծ քանակությամբ տվյալների գնահատման ռազմավարությունների և մեթոդների մշակում,
  • Վերլուծությունների հիման վրա եզրակացությունների կազմում և առաջարկների ներկայացում,
  • Ամսական, եռամսյակային և տարեկան տարբեր հաշվետվությունների կազմում:

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական կրթություն,
  • 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Ֆինանսական վերլուծություններ կատարելու և տվյալների բազայի հետ աշխատանքային փորձ,
  • Հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների իմացություն,
  • Ֆինանսական վերլուծության գործիքների տիրապետում,
  • Excel, ՀԾ Ձեռնարկություն ծրագրերի գերազանց իմացություն,
  • Վերլուծական և ստեղծագործ միտք, մաթեմատիկական խնդիրներ լուծելու հմտություններ,
  • Հստակ և արդյունավետ հաղորդակցման, մանրուքները նկատելու, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմի հետ լավ աշխատելու հմտություններ
Վերլուծաբան

Աշխատանքի նկարագրություն՝

 

Վերլուծաբանը տվյալներ է հավաքում տարբեր հաշվետվություններից, գնահատում և վերլուծում է դրանք, կատարում է որոշակի կանխատեսումներ, ներկայացնում եզրակացություններ:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Հաշվապահական տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն,
  • Տվյալների բազայի հետ աշխատանք, համապատասխանության ստուգում և վերլուծություն,
  • Ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • Պլանավորված և իրական ֆինանսական ցուցանիշների տարբերությունների վերլուծություն,
  • Ֆինանսկան վերլուծություններին առնչվող այլ գործողությունների իրականացում,
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական կրթություն,
  • Ֆինանսական վերլուծություններ կատարելու և տվյալների բազայի հետ աշխատանքային փորձ կդիտվի որպես առավելություն,
  • MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն,
  • Հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների իմացություն,
  • Ֆինանսական վերլուծության գործիքների տիրապետում,
  • Վերլուծական և ստեղծագործ միտք, մաթեմատիկական խնդիրներ լուծելու հմտություններ,
  • Հստակ և արդյունավետ հաղորդակցման, մանրուքները նկատելու, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմի հետ լավ աշխատելու հմտություններ
Վարորդ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է երիտասարդ, լավատես, ուշադիր և առաջընթացի ակնկալիքով վարորդների՝ ցանցային սուպերմարկետների հետ աշխատելու համար:

 

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Ընկերության ավտոմեքենաների վարում՝ համաձայն երթուղու.
  • Մեքենաների մաքրության, սարքինության հետևում.
  • Հայտնաբերված անսարքությունների մասին անհապաղ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին.
  • Մեքենան կայանելիս դռների և պատուհանների կողպման գործընթացի իրականացում.
  • Ապրանքների տեղափոխման ընթացքում առաքիչներին օժանդակում:

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Երթևեկության կանոնների գերազանց իմացություն
  • Բեռնատար մեքենա վարելու փորձը պարտադիր է
  • Ճշտապահություն
  • Պատասխանատվություն
  • Պարտաճանաչություն
ՄՌԿ մասնագետ

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է փորձառու, նորը սովորելու պատրաստակամությամբ, նախաձեռնող ու ստեղծագործ ՄՌԿ մասնագետի:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Ընկերությունում առկա հաստիքների նկարագրությունների մշակում, հայտարարությունների կազմում կամ արդիականացում
  • Թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության տարածում
  • Թեկնածուների ներգրավման նոր աղբյուրների որոնում
  • Մասնագիտական գիտելիքների ստուգման համար անհրաժեշտ թեստերի մշակում և ներդրում
  • Ստացված ինքնակենսագրականների դիտարկում, նախնական ընտրություն
  • Հարցազրույցների անցկացում, հետագա ընթացքի ապահովում
  • Փորձաշրջանի գնահատման չափանիշների մշակում և ներդրում
  • Ադապտացոն ծրագրի մշակում, իրականացում և արդյունքների վերլուծություն
  • Աշխատողների անձնական տվյալների ֆայլերի վարում
  • Բաժնի ընթացիկ այլ աշխատանքներ

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • Մաթեմատիկական մտածողություն, տրամաբանություն
  • Հայոց լեզվի գերազանց, անգլերենի, ռուսերենի լավ իմացություն
  • Նորը սովորելու ցանկություն և պատրաստակամություն
  • MS Office Excel-ի գերազանց իմացություն
  • Լավատեսություն, հաղորդակցման ճկուն հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
ՄՌԿ ադմինիստրատոր

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է հստակ և գրագետ խոսքով, աշխատասեր, հետաքրքրված և կենսուրախ ադմինիստրատորի՝ ՄՌԿ բաժնին անհրաժեշտ տեղեկատվության մշակման և համակարգման համար:

 

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • ՄՌԿ բաժնին ուղղված հեռախոսազանգերի պատասխանում և ուղղորդում համապատասխան մասնագետին
  • Հեռախոսազանգերի կատարում, հարցազրույցների/թեստավորման հրավիրում
  • Էլ. փոստից ինքնակենսագրականների ներբեռնում և դասակարգում
  • Առցանց դիմում-հայտերի մշակում և մուտքագրում համապատասխան ֆայլերում
  • Հայտարարությունների թարմացում և ժամկետների հետևում
  • Աշխատակիցների անձնական տվյալների ֆայլերի վարում
  • Անհրաժեշտ ձևաթղթերի թարմացում և տպում
  • Բաժնի ընթացիկ այլ աշխատանքներ

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն
  • Հեռախոսազանգեր կատարելու գրագիտություն
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
  • Տրամաբանություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Պատասխանատվություն և նոր գիտելիքներ ձեռք բերելու ունակություն
  • Մտքերը հակիրճ շարադրելու ունակություն
  • MS office փաթեթի (մասնավորապես Excel-ի) լավ իմացություն
Ցանցային ադմինիստրատոր

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերությունը փնտրում է ցանցային և համակարգչային ադմինիստրատորի՝ ցանցում առաջացած խնդիրների, խափանված համակարգերի արագ հայտնաբերման և շտկման համար:

 

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Ցանցում առաջացած խնդիրների բացահայտում և կարգավորում,
  • Համակարգիչների աշխատունակության ընդհանուր մոնիտորինգ, աշխատանքային տվյալների պահուստային պատճենների կազմակերպում,
  • Առաջացած խնդիրների վերացման նպատակով Ընկերության աշխատակիցներին խորհրադատվության տրամադրում և աջակցում,
  • Խափանված համակարգերի խնդիրների արագ հայտնաբերում և շտկում,
  • Նոր տեխնիկական սարքավորումների՝ ինչպես համակարգչային մասերի ,այնպես էլ բաղկացուցիչ սարքերի (տպիչ, սկաներ և այլն) տեղադրում, անխափան աշխատանքի ապահովում,

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • ՏՏ բնագավառում փորձը պարտադիր է,
  • Windows & Linux օպերացիոն համակարգերի տիրապետում,
  • Օպերացիոն համակարգերի, ադմինիստրավորման հմտություններ,
  • Ընդհանուր գիտելիքներ Active Directory, DNS, DHCP, VPN, Routing and Remote Access, Terminal Services, Proxy Server, WAN and LAN, TCP/IP, Web Server, File Server
  • Տարիքը՝ 20-35
  • Վարորդական իրավունքի առկայությունը ցանկալի է։
Անվտանգության աշխատակից

Աշխատանքի նկարագրություն՝

 

Ընկերության անվտանգության պահպանման նպատակով անհրաժեշտ գործառույթների իրականացում` խախտումների արձանագրում և կանխում։

Աշխատանքային գրաֆիկ՝ 24 ժամ աշխատանք, 2 օր հանգիստ:

 

 

Աշխատանքային պարտականություններ

 

- Անցակետերում աշխատակիցների անցուդարձի վերահսկում,

- Օտար անձնանց կողմից Ընկերության տարածք ապօրինի մուտք գործելու կանխում,

- Անցակետում, Ընկերության տարածքում կարգապահական նորմերի հետևում և պահպանում,

- Գրանցամատյանների ճշգրիտ լրացում,

- Տեսախցիկների միջոցով տարածքում կատարվող գործողությունների հետևում,

- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում:

 

Անհրաժեշտ հմտություններ

 

- Նվազագույնը 1 տարվա անվտանգության ոլորտի աշխատանքային փորձի առկայություն

- Տեսախցիկների հետ աշխատանքի կանոնների իմացություն

- Պարտաճանաչություն

- Հավասարակշռվածություն

- Պատասխանատվություն

- Զգոնություն

Վաճառողուհի

Աշխատանքի նկարագրություն՝

 

Աթենք ընկերության ֆիրմային խանութներում աշխատելու համար անհրաժեշտ են փորձառու, հմուտ, ակտիվ և ժպտերես վաճառողուհիներ:

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցժամյա աշխատանքային օր և վեցօրյա աշխատանքային շաբաթ:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Ցուցափեղկում ապրանքների դասավորում, գնապիտակների առկայության ստուգում
  • Գնորդներին ապրանքատեսականու ներկայացում, օգնություն ընտրության հարցում, ապրանքի մասին տեղեկատվության տրամադրում
  • Ապրանքների կշռում, կտրատում
  • Բարձրակարգ սպասարկման և վաճառքի ապահովու

 

Անհրաժեշտ հմտություններ

 

  • սպասարկման հմտություններ
  • թիմում աշխատելու կարողություն
  • արագաշարժություն
  • պատասխանատվություն
  • ճկունություն