Աշխատանքի նկարագիրը՝
Աթենք ընկերությունը հայտարարում է մրցույթ նախագծերի ղեկավարի թափուր հաստիքի համար: Վերջինս առաջնորդելու է նախագիծն իրականացնող թիմը և պատասխանատու է լինելու սահմանված նպատակի իրականացման համար:
Գործառույթները՝
- Նախագծի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն
- Գործողությունների ծրագրի մշակում ու դրանց իրականացման ժամկետների սահմանում
- Նախագծի իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների սահմանում և հիմնավորում
- Նախագծի իրականացման կազմակերպում ըստ ժամանակացույցի
- Նախագծի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը
Պահանջները՝
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Նախագծի ղեկավարման աշխատանքային փորձ
- Թիմի աշխատանքները կազմակերպելու և առաջնորդելու գերազանց հմտություններ
- Վերլուծական միտք և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Նոր ոլորտում գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն