• Գլխավոր
    • New Page
  • Մեր Մասին
    • Կարիերա
    • Աշխատանք
    • Կապ
      • Ֆիրմային Խանութներ
      • Գնումներ
      • Համագործակցություն
  • Atenk Prime
  • Օնլայն Վաճառք
  • Privacy Policy
Atenk Meat Products
  • Բլոգ
  • -
  • Երևանի Գինու Օրեր 2023
  • -
  • «Աթենք»-ն իր արտադրանքով կմասնակցի Երևանի Գինու Օրեր 2023 Փառատոնին
  • -
«Աթենք»-ն  իր արտադրանքով կմասնակցի  Երևանի Գինու Օրեր  2023 Փառատոնին

«Աթենք»-ն իր արտադրանքով կմասնակցի Երևանի Գինու Օրեր 2023 Փառատոնին

02.06.2023

«Մենք` որպես հայկական արտադրող, կարևորում ենք ցանկացած միջոցառում, որը նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ Երևանի Գինու Օրեր Փառատոնը հենց այդ միջոցառումներից է, ուստի մենք նույնպես որոշեցինք միանալ գինու սիրհարներին, առաջարկել գինու հետ համադրելի մեր նորույթները։ Վերջերս մեր սպառողներին ներկայացրել ենք արդեն նոր «Աթենք Փրայմ» շարքը, որն առաջարկում է իտալական պրեմիում դասի մսամթերք՝ չորիզո, պրոշուտտո, պանչետտա և նույնիսկ մարմարե մսից բաստուրմաներ, որոնք ևս իդեալական համադրվում են գինու հետ։  «Աթենքի» թե՛ մսամթերքով,  թե՛ խորտիկներով հնարավոր է պատրաստել գինու ամենահամեղ ափսեն և վայելել այն»,- նշում է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր Արամ Առաքելյանը։

                                                                                          

 

 

Ընկերությունից վստահեցնում են՝ «Աթենք»-ի տաղավարն առանձնանալու է նաև ձևավորմամբ, գույներով և հետաքրքիր, ինքնատիպ մատուցմամբ։  Մասնակիցները տեղում նաև հնարավորություն կունենան համտեսել բրենդի բնական թաղանթով նրբերշիկներով գրիլի վրա եփված հոթ-դոգները։

«Փորձելու ենք կոլորիտային, հայկական խոհանոցային մթնոլորտ ապահովել։ Ընտրել ենք մեր մսամթերքի հատկապես հայական ու իտալական տեսականին, որոնք գինու հետ լավագույն համադրություններն են։ Կարծում ենք՝ և′ տեղացիները, և′ օտարերկրացի հյուրերը տպավորված կլինեն»։

 

 

 

 

Նշենք, որ 30-ամյա հայկական առաջատար արտադրող «Աթենք» ընկերությունը ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և իր սպառողին ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի և սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են:  Ընկերությունն իր արտադրության մեջ կիրառում է  սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները, կառավարում և համակարգում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:  «Աթենք» ընկերությունն  ունի 33 ֆիրմային խանութ ՝ ՀՀ-ում՝ 27, ԼՂՀ-ում՝ 1, Վրաստանի Հանրապետությունում՝ 5: Որպես երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց` Հայաստանում ամենամեծն է։ Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Load More